Լրագրողների մասնագիտական ազատությունը սահմանափակելն անընունելի է

Քաղաքագետ Արմեն Մինասյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ, իր տեղեկությունների համաձայն, ՊՆ-ում լրագրողների հետ հանդիպում է տեղի ունեցել, որի ընթացքում նրանց հորդորել են ձեռնպահ մնալ բանակի շուրջ իրական ու մտացածին շահարկումներից։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը լրագրողներին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, հատկապես այս թեմայի շուրջ շահարկումների չգնալ: Ինչ վերաբերում է իրականությանը համապատասխանող տեղեկատվությանը, ապա հույս ենք հայտնում, որ ՊՆ-ն չի խախտի լրագրողների խոսքի ազատության իրավունքը և չի միջամտի նրանց խմբագրական աշխատանքներին։

Նմանատիպ փակ հանդիպումները, որոնցում հորդորում են զերծ մնալ այս կամ այն փաստի մասին տեղեկատվություն հրապարակելուց, անընդունելի են։ Որևէ գերատեսչություն իրավունք չունի սահմանափակել իրենց ունեցած փաստերը հրապարակելու լրատվականների և լրագրողների ազատությունը։