Posted on

Ամուսինդ տղա՞ ա, թե՞ աղջիկ. Անդրանիկ Քոչարյանի պահվածքը՝ լրագրողի հետ

Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը պատմում է, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցից հետո նա ոչ … Keep Reading

Posted on

Հայաստանի ժուռնալիստների միությունը վրդովված է ընդդիմության դեմ քրեական հետապնդման նոր ալիքից

Գևորգ Էմին-Տերյանի ֆեյսբուքյան գրառման հիմքով հարուցված քրեական վարույթի առնչությամբ Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել. «Արդեն 9-րդ օրն է՝ ադրբեջանցի էկո-սադրիչները փակված … Keep Reading

important news am

Սասուն Միքայելյանի հրամանով Ներքին Հանդից բերման են ենթարկել լրագրող Անուշ Միրզոյանին և ջնջել նկարահանումները

Լրագրող Անուշ Միրզոյանը ֆեյբուքի իր էջում գրել է․«Ծավի ենթաշրջանում՝ մասնավորապես Ներքին Հանդում թշնամու ակտիվացման ու Սասուն Միքայելյանի հրամանով Ն․ Հանդից ինձ բերման ենթարկելու մասին՝ կարճ:

Նկարում դուք տեսնում եք ադրբեջանական ճանապարհ՝ հայկական սարերում, այդ ճանապարհից թշնամին դիտարկում է Ծավի հացատունը։ Անգամ պատահել է, որ կանաչ լույսեր են գցել՝ հոգեբանորեն մեզ վրա ազդելու համար, այն կանաչ լույսերից, որ Կապան-Գորիս հիմնական ճանապարհին ամեն երեկո մեր աչքերին էին գցում անցակետի թուրք ծառայողները։

Այդ նույն թշնամին դիտարկում է Հանդի գերեզմանատունը։

Հացատուն, գերեզմանատուն-մեզ համար սուրբ համարվող բաներ․ նրանք սիրում են, կպնել մեր գերզգայուն լարերին։

Այն, որ թշնամին առաջ է եկել ու դիտարկում է գերեզմանատունը՝ առաջինը  հայտնեցինք մենք՝ Զանգեզուր թիվիի (ZTV)  ու 5-րդ ալիքի եթերում ու դրա մասին հայտնեց հանդեցի տիկին Հասմիկը։

Ավանդույթի համաձայն՝ քպականներն ու իրենց սատարող մարդիկ թերահավատորեն մոտեցան, մեզ մեղադրեցին խուճապ տարածելու մեջ, փորձեցին սխալ հանել տիկին Հասմիկին։ Ժողովրդավարության թիվ մեկ բաստիոնից խոսեց անգամ Անդրանիկ Քոչարյանը՝ նույնպես փորձելով առնվազն սխալ հանել տիկնոջը և այլն։

Պարբերաբար մեր ռեպորտաժներում զգուշացրել-ասել էինք, որ թշնամու գործողությունները լավ բանի մասին չեն հուշում, բայց միայն սեպտեմբեր13-յան իրադարձություններից հետո մարդիկ արդեն չէին կարող չխոսել, որ Հանդում, առհասարակ, Ծավի ենթաշրջանում լավ չեն գործերը։

Եվ ահա սեպտեմբերի 13-ի պատերազմից հետո գնում եմ  Հանդ, նկարահանման, մենակ եմ՝ առանց օպերատորի, թե ինչո՞ւ՝ կասեմ հետո, կգա ավելի հետաքրքիր թեմաների ժամանակը։ Դանդաղ է պետք շտապել։

Քաջ գիտեմ՝ մերոնց նկարել չի կարելի, ռազմավարական հատվածներ՝ նույնպես։ Հարցազրույց եմ վարում տիկին Հասմիկի հետ․
«Կգնաք ու Անդրանիկ Քոչարյանին կասեք, որ հանդեցի Հասմիկը ճիշտ էր, թորքը մտալա մըր գերեզմանը, դիտարկում ա»։

Հասմիկի հարևան Ռադիկն էլ ասաց․

«Էն, որ փաշան ասում ա Շուշին դժգույն ու դժբախտ ա է, մինակ Շուշին չի դժգույն, Հանդն ալ ա, մըզալն հանձնած»

Ու նկարահանման ընթացքում կրակում էր թշնամին, ձայներն ու արձագանքները լսելի էին անգամ մարդկանց տան բակից, հենց տան միջից։

Մի «թռչուն» նկարելիս ինձ նկատեց Սասուն Միքայելյանը, իր մոտ կանչեց, գնացի։ Չզարմացավ, որ Հանդում եմ․ «դե դու ոնց կարայիր չգայիր», ճիշտ էր նա, ծանր օրերին այնտեղ եմ, որտեղ կա մասնագիտական  անհրաժեշտությունս, կարևոր չի՝ հիմա եթեր կտանք թե հետո, պատրաստ եմ անգամ միանգամից երկու ձևով պայքարել՝  բարձրախոսով ու զենքով․ սա մեր հայրենիքն է։

Խոսեցինք մի քանի բանից, այդ թվում՝ թե ինչո՞ւ սյունեցիները սահման չեն պահում-ես ասացի՝ նա ասաց, նա ասաց՝ ես ասացի ու հավանաբար նյարդերը տեղի տվեցին, շատ հանգիստ վերցրեց հեռախոսը, հրավիրեց ռազմական ոստիկանության ծառայողներին ու ասաց․ «տարե՛ք մեր Անուշին»  ու ինձ տարան Կապան ու ռազմական ոստիկանությունում ջնջեցին այն, ինչ նկարել էի, հիշեցնեմ․

«Էն, որ փաշան ասում ա Շուշին դժգույն  ու դժբախտ ա է, մինակ Շուշին չի դժգույն, Հանդն ալ ա, մըզալն հանձնած»։ Հա, ու գյուղի կադրերն էլ ջնջել տվեցին։

Իսկ հետո ԶՊՄԿ-ից հայտնեցին, որ ինձ հետ չեն ուզում աշխատել։ Հա, նաև ասացին, որ դա իրենց սրտով չի, բայց դե «ասել են»։ Սրա մասին դեռ խոսելու եմ, շատ համապարփակ։

Ասեմ, մնացել եմ  իմ տանը՝ ZTV-ում և ի տարբերություն  ձեզ՝ թիթեռ չեմ նկարում։

Իսկ ինչ վերաբերում է Սասուն  Միքայելյանին, ապա չեմ ուզում անգամ քննադատել, խոսել մի մարդու մասին, ով ավելի կարևոր է համարում «հեղափոխությունը», քան Արցախյան առաջին գոյամարտը։

Մեր պայքարը մի հոգու դեմ  է, և այդ մեկ մարդը նա է։

Հետգրություն

Ի դեպ, պարոն Միքայելյան թշնամին այսօր էլ կրակել է Ներքին Հանդի և Սրաշենի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»:

Մեդիա պաշտպանը կոչ է անում համապատասխան պաշտոնյաներին ուսումնասիրել իրավիճակը:

important news am

Որքան արժե Ավինյանի արժանապատվությունը. Տիգրան Ավինյանի պահանջով 9 միլիոն դրամի չափով արգելանք է դրվել 168.am-ի հաշիվների վրա

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը 168am-ում և կայքի յութուբյան ալիքում հրապարակված «Տիգրան Ավինյան՝ նորահայտ մեծահարուստը» վերտառությամբ տեսանյութի առնչությամբ դիմել է դատարան՝ նյութի հեղինակից՝ Դավիթ Սարգսյանից ու լրատվամիջոցից պահանջելով ներողություն խնդրել, պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքել և դրամական փոխհատուցում վճարել:

Տիգրան Ավինյանի ու նրա ներկայացուցչի պահանջով ոչ միայն լրագրողի դրամական միջոցների ու գույքի վրա կալանք 9 միլիոն դրամի չափով դնելու՝ հայցվոր կողմի միջնորդությունն է գործը քննող դատավոր Էդուարդ Ամալյանը բավարարել, այլև «168 ժամ» ՍՊԸ-ի հաշիվների վրա նույն չափով՝ ևս 9 միլիոն դրամ կալանք դնելու միջնորդությունը:

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից «05» մայիս 2023թ. տրված թիվ ԵԴ/13020/02/23 կատարողական թերթի համաձայն պետք է Հայցի ապահովման նպատակով հայցագնի 9.000.000.00 ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանող «168 ժամ» ՍՊԸ-ին պատկանող գույքի վրա»,- գրված է  «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» ԴԱՀԿ-ից ստացված որոշման մեջ:

Այսինքն՝ դատավորն առանց ծանոցման, առանց պատասխանող կողմին տեղյակ պահելու՝ ընդհանուր առմամբ 18 միլիոն դրամի չափով հայցի ապահովման միջոցի կիրառման միջնորդություն է բավարարել:

 Մեդիա Պաշտպանը պատկան մարմինների ուշադրությունը հրավիրում է դատարանի աշխատանքի վրա և հորդորում սույն գործը դիտարկել օրենքով սահմանված կարգով։

important news am

Հովիկ Աղազարյանը սեռական հայհոյանքով է պատասխանել իրեն սթափության կոչ արած լրագրողին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը անձնական նամակով հայհոյել է իրեն ամոթանք տված լրագրող Տաթեւ Վիրաբյանին: Տաթեւը պատմեց, որ իր մտերիմ մարդուն է հայհոյել պատգամավորը, ինչից հետո ինքը որոշել է ամոթանք տալ, եւ դրան նույնպես սեռական բնույթի հայհոյանքով է պատասխանել Աղազարյանը:

«Ես փորձեցի կարգի հրավիրել նրան, սակայն նման լկտի պատասխան ստացա ԱԺ իշխող խմբակցության պատգամավորից: Ես ընդամենը գրել էի, որ տարիքով մարդ ես, ինչու ես նման ձեւ պատասխանում երիտասարդ աղջկան: Իմ համար դժվար էր իհարկե, որ հորս տարիքին մարդը նման ձեւ է պատասխանում, բայց որոշում եմ իմ ֆեյսբուքյան էջում դա տարածել»,-ասաց նա:

Տաթեւ Վիրաբյանը ասաց, որ ինքը գրավոր դիմելու է ԱԺ էթիկայի հանձնաժողովին՝ քննության առնելու այս հարցը:

Մեդիա Պաշտպանը կոչ է անում պատկան մարմիններին ուսումնասիրել իրավիճակը և պատժել  պատգամավորին, ով իրեն թույլ է տալիս վիրավորել կին լրագրողին։

important news am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրահանգն է իջեցվել, որը կրկին ուղղված է լրատվամիջոցների դեմ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հաջորդ հրահանգն է իջեցվել, որը կրկին ուղղված է լրատվամիջոցների դեմ: Այս անգամ վարչապետի կողմից հրահանգ է առկա պարզել, թե Հայաստանի Հանրապետությունում գրանցված եւ գործող լրատվամիջոցների ղեկավարները ինչ ունեցվածք ունեն, ինչ եկամուտ:

Այս հրահանգը իջեցված է եղել իրավապահ մարմիններին, որպեսզի նրանք ուսումնասիրություն իրականացնեն եւ այդ մասին զեկուցեն հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Սա կարող ենք դիտարկել որպես լրատվամիջոցների դեմ ուղղված հերթական քայլը՝ տարբեր օրենսդրական նախաձեռնություններից հետո: Եվ այս վերջին հրահանգի մասով արդեն իսկ առաջին արդյունքներ, այսպես ասած, առկա են:

Խոսքը վերաբերում է «Հետք»-ի փոխխմբագրին: Մասնավորապես, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, թե «Հետք»-ի փոխխմբագիրը նույնպես տուն է ձեռք բերել «Բյուրեղ» թաղամասում: Ամեն դեպքում, փաստ է, որ այսօր իշխանություններն իրենց թիվ մեկ թշնամին համարում են լրատվամիջոցներին եւ լրագրողներին»:

Մեդիա պաշտպանը կոչ է անում Հայաստանի իշխանություններին դադարեցնել լրագրողների հետապնդումները և դադարեցնել նրանց իրավունքները ոտնահարելը:

important news am

ՔՊ-ն լրագրողների մասին անձնական տվյալներ է հավաքում

ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լրագրողների մասին տվյալներ է հավաքագրում, ինչպես իրենք են ասում՝ իրար մեջ, դոսյեներ են հավաքում:

Այսօր իշխանությունները իրենց թիվ մեկ թշնամին համարում են լրատվամիջոցներին եւ լրագրողներին: Այդպես է, որովհետեւ իրենք ընդդիմությունից չեն վախենում, վախենում են միայն լրագրողներից: Նրանք են իրենց «հերոսական» էջերի մասին հանրությանը տեղեկացնում: Իշխանությունն ամեն ինչում մեղադրում է լրատվամիջոցներին: Դա ամեն առիթով հնչեցնում է Նիկոլ Փաշինյանը, թիմակիցներն էլ, հետեւելով իրենց ղեկավարին, գրեթե ամեն օր թիրախավորում են լրագրողներին: ՔՊ-ն չի ուզում իրենց մասին որեւէ հրապարակում լինի, որտեղ թիմի անդամներին մեղադրում են կոռուպցիայի, անօրինականությունների, չարաշահումների մեջ: ՔՊ-ականները այդպես էլ չհասկացան, որ արդեն պաշտոնյաներ են, եւ իրենք են ընտրել թիրախում լինելու հանգամանքը: Երբ լսում ես նրանց ճեպազրույցները, հարցազրույցները, հասկանում ես, որ պետության այս աղետալի վիճակը իրենց բնավ չի էլ անհանգստացնում:

ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն երեկ «բացահայտում է» արել։ Ճեպազրույցի ընթացքում լրագրողներին մեծ ոգևորությամբ հայտնել է, որ իր տվյալներով` «Հետք»-ի փոխխմբագիրը նույնպես տուն է ձեռք բերել «Բյուրեղ» թաղամասում: Նա «մոռացել» է նշել բնակարանի չափը, այն 52 քմ է:

Hetq.am-ի մբակցությունը Վահագն Ալեքսանյանին տեղեկացնում է, որ «Հետք»-ի խմբագիրն էլ է տարիներ առաջ բնակարան ձեռք բերել Ծարավ Աղբյուր թաղամասում։ Որ ձեր աղբյուրներին ավելորդ գործի չդնեք, ասեմ՝ 56 քմ է: Վահագն Ալեքսանյանը գտնում է, որ միայն պաշտոնյաները կարող են տուն ձեռք բերել, մյուսները չպիտի դա անեն:

Ինչն է եղել լրագրողների վրա հերթական հարձակման առիթը: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եկամտահարկով տուն էր ձեռք բերել «Երազ» թաղամասում: Դա արտացոլված է իր հայտարարագրում: 2022-ին հիփոթեքով երկրորդ տունն է ձեռք բերել «Բյուրեղ» թաղամասում: Բնակարանը 165 քմ է: «Հետք»-ը գրել է այդ մասին: Գրել ենք, որ ձեռք է բերել շատ ցածր գնով: Հիմա ՔՊ-ն ասում է՝ ինչու եք գրել, ինչու եք խախտում մեր անդորրը:

Hetq.am-ի փոխխմբագիրը բացատրեմ է՝ ինչու ենք խախտում ձեր անդորրը: Խախտում ենք, որովհետեւ կացարանում, անհայտ հանգամանքներում վառվում է 15 զինվոր: Խախտում ենք, որովհետեւ այսօր շատ դիրքերում չկան գիշերային տեսանելիության սարքեր (անհրաժեշտության դեպքում կարող ենք հրապարակել), գրում ենք, որովհետեւ բանակից բան չի մնացել, գրում ենք, որովհետեւ փոխանակ մեր պաշտպանությամբ զբաղվեք՝ զբաղվում եք լրագրողներով:

Ինչ եք ուզում իմանալ, միանգամից հարցրե՛ք, կպատասխանենք։ Իմ մասին ուրիշ տվյալներ էլ կարող եմ տալ, մեծ պարտքեր ունեմ՝ հիվանդանոցին, ընկերներիս: Սոցիալական մի ծրագիր անելու մտադրություն ունեմ ընկերներիցս մեկի հետ, Արցախի հանձնված տարածքներից փողոցում հայտնված մարդկանց համար: Եթե ավելի շատ մանրամասներ են պետք, կարող եք դիմել, կպատասխանեմ ձեր հարցերին:

Մեդիա պաշտպանը կոչ է անում իշխանություններին իրենց մեղքը չգցել լրագրողների վրա, չխառնվել նրանց մասնագիտական ​​գործունեությանը և վհուկների որս չկազմակերպել։

Posted on

2020Թ. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԶԵԿՈՒՅՑ

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է «Մարդու իրավունքների մասին» ամենամյա զեկույցը. «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը թարգմանաբար ներկայացնում է Հայաստանի մասին զեկույցի խոսքի ազատություններին վերաբերող հատվածը. … Keep Reading

Posted on

«Ազատություն» ռադիոկայանը ներազգային թշնամանք և ատելություն է տարածում

ԱՄՆ կառավարության և հարկատուների գումարներով գործող «Ազատություն» ռադիոկայանի հայկական մասնաճյուղը ներազգային թշնամանք և ատելություն է տարածում, իր հաղորդումների միջոցով։ … Keep Reading

Posted on

ՔՊ-ում փողոցային բարքերը շարունակվում են․ Մեդիա Պաշտպան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հայհոյել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ աջակցություն հայտնելով լրագրողի նկատմամբ հարձակում գործած … Keep Reading

Posted on

ԱԱԾ-ն քաղաքացիներին զրկում է տեղեկություն ստանալու իրավունքից

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հայտարարության համաձայն՝ լրատվամիջոցներն այսուհետ հատուկ թույլտվություն պետք է ունենան ՀՀ Սյունիքի մարզի սահմանային հատվածների վերաբերյալ … Keep Reading

Posted on

Լրագրողին հետապնդում են՝ խոչընդոտելով մասնագիտական աշխատանքը

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է հետևյալը. «Այսօր ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանի հետ պայմանավորվել էինք հանդիպել ԱԺ-ում, պարզվեց` ինձ արգելված … Keep Reading

Լրահոս

ԱԺ աշխատակազմի նորաթուխ ղեկավարը որոշել է գրաքննել «Ժողովուրդ» օրաթերթին

ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը երկարաշունչ մեջբերումներով մի գրություն է երեկ հասցեագրել «Ժողովուրդ» թերթի խմբագրություն եւ «նախազգուշացում հայտարարել» Քնար Մանուկյանին: Բանն այն է, որ Մանուկյանը մի հրապարակում էր արել, թե ինչպես են ԱԺ շենքի պահպանությունն իրականացնող աշխատակիցները հավաքվել ԱԺ դահլիճի դռան մոտ, երբ լսել են պատգամավորների գոռգոռոցները, որպեսզի դահլիճ մտնեն, երբ նախագահողը հրահանգի:

Աշխատակազմի ղեկավարը գրել է, թե այս հրապարակումով Քնար Մանուկյանը խախտել է ՀՀ ԱԺ 2017 թ. դեկտեմբերի 27-ի, ԱԺ խորհրդի 2019 թվականի, ԱԺ նախագահի որոշումները: Ի պատասխան ԱԺ աշխատակազմի նորաթուխ ղեկավարին՝ ընդգծում ենք, որ երեկ «Ժողովուրդ» թերթի խմբագրություն հասցեագրված գրությամբ Դավիթ Առաքելյանը խախտել է ՀՀ ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգի 23-րդ կետը, այն է՝ «23. Ազգային ժողովը եւ Աշխատակազմը՝ 1) որեւէ ձեւով կամ եղանակով չեն կարող գրաքննություն իրականացնել լրագրողի մասնագիտական գործունեության նկատմամբ. 2) հավատարմագրված բոլոր լրագրողների համար ապահովում են ոչ խտրական պայմաններ. 3) չեն կարող խոչընդոտել լրագրողի օրինական գործունեությանը»:

ՀՀ աշխատակազմի ղեկավարն իր գործունեությամբ փորձել է գրաքննել «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցչին, քանի որ, նախ, Քնար Մանուկյանին զանգահարել են լրատվական ծառայությունից եւ պահանջել ջնջել հրապարակված նյութը եւ ստանալով մերժում՝ ուղարկել են նախազգուշական մի գրություն: Դավիթ Առաքելյանը որեւէ իրավունքով չի կարող ԱԺ-ում հավատարմագրված լրագրողին արգելել լուսաբանելու ԱԺ-ում տեղի ունեցող զարգացումները, գրաքննել լրագրողին, ցուցաբերել խտրական մոտեցում: Կհիշեք՝ ԱԺ աշխատակազմը կամ լրատվական ծառայությունը անվտանգության աշխատակիցների մասնագիտական գործունեության արգելվող լուսաբանման մասով նախկինում ակտիվությամբ աչքի չի ընկել: Երբ ԱԺ դահլիճում անվտանգության աշխատակիցները կին պատգամավորի նկատմամբ բռնություն էին գործադրում, քաշքշում էին տղամարդ պատգամավորներին, ու բոլոր տեսանյութերը կան, որեւէ լրատվամիջոց կամ լրագրող նկատողություն չի ստացել ԱԺ աշխատակազմի կողմից:

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը հորդորում է ԱԺ աշխատակազմին օրինազանցությամբ եւ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ աչքի չընկնել եւ չփորձել գրաքննել «Ժողովուրդ» օրաթերթին: Չի հաջողվել, չի հաջողվի եւ չի հաջողվելու: Մենք իրադարձությունները լուսաբանում ենք օբյեկտիվորեն:

Հ.Գ. Հիշեցնենք, որ Freedom House միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունն իր զեկույցում քննադատել էր այն, որ Ազգային ժողովում լրագրողի տեղաշարժը սահմանափակվում է, եւ դա համարվել է հետընթաց։

Մեդիա պաշտպանը կոչ է անում Հայաստանի կառավարությանն ու պատգամավորներին դադարեցնել լրագրողների նկատմամբ հետապնդումները և թույլ տալ, որ նրանք հանգիստ կատարեն իրենց աշխատանքը:

«Առավոտ»-ի յութուբյան էջը կոտրել են և ջնջում են բոլոր տեսանյութերը

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Աննա Իսրայելյանն ահազանգում է. ««Առավոտն» այսօր հրապարակել էր հետեւյալ անոնսը․ Մեր օրեր- #Հարստացածհեղափոխականները
Ինչպե՞ս և որքա՞ն հարստացան հեղափոխական պաշտոնյաները պատերազմող երկրում, պատերազմի տարում:
Ովքե՞ր են մեր օրերի «Չախչախ թագավորները»:
Դիտեք վաղը`21:00-ին:

Եվ այսօր ժամը 19.46–ից սկսած՝ մենք կորցրինք մեր յութուբյան էջի նկատմամբ հասանելիությունը։ Մինչ կհաջողվի կամ չի հաջողվի վերականգնել այն՝ նախապես հայտարարում ենք, որ այս պահից ինչ կհայտնվի մեր յութուբյան էջում՝ «Առավոտի» հետ կապ չունի։
Հավելում․ Այս պահին մեր ալիքի անունը փոխել են, ու հերթով ջնջում են տեսանյութերը։ Ի դեպ, դեռեւս «հրաշքով» պահպանված են ՔՊ–ականների տեսանյութերը։
Եվս մի հավելում՝ ջնջեցին անխտիր բոլոր տեսանյութերը»։

Մեդիա պաշտպանը պահանջում է դադարեցնել հետապնդումները և թույլ տալ, որ մամուլը նորմալ աշխատի։

Հայաստանում ամեն գնով փորձում են եթերից զրկել հայկական ընդդիմադիր ալիքներին

«Երկիր Մեդիա»  և «Հայկական երկրորդ հեռուստաալիքին» հեռուստաընկերություններին չհաջողվեց լիցենզիա ստանալ 2022 թվականի դեկտեմբերի 2-ին կայացած մրցույթում։

«Երկիր Մեդիա»-ի տնօրենը կարծում է, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումը «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» հետ իրենց արտոնագրից զրկելու մասին թելադրված է եղել քաղաքական նկատառումներով։ Հստակ խնդիր է դրվել զրկել եթերից ընդդիմադիր հեռուստաալիքներ։ Եսայանը նշում է, որ բոլոր որոշումները կայացվում են մեկ անձի և մեկ թիմի կողմից, և այդ որոշումներն իրականացվում են տարբեր պետական ​​կառույցների միջոցով։ Եսայանը նշում է, որ իրենք հանձնաժողովի «տեսադաշտ» ընկան, երբ հեռուստաընկերությունը սկսեց ակտիվանալ քաղաքական դաշտում՝ «Դիմադրություն» շարժումը ցույցեր էր անում, իսկ «Երկիր մեդիան» ուղիղ եթերում լուսաբանում էր դրանք։ Հետո, ըստ հեռուստաընկերության ղեկավարի, փորձ է արվել միջամտել հեռարձակման քաղաքականությանը, անգամ ակնարկներ են հնչել ընդդիմության գործողությունների ուղիղ հեռարձակման աննպատակահարմարության մասին։

Մեդիա պաշտպանը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կոչ է անում դադարեցնել իշխանության քաղաքական պատվերների կատարումը և իրենց գործընկերների նկատմամբ ցուցաբերել մասնագիտական ​​էթիկետ։

Ձենդ կտրի․ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը՝ լրագրողին

Երեկ ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողի հարցին՝ «որքանո՞վ է արդարացված Հայաստանի կողմից Թուրքիա փրկարարներ ուղարկելը՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որանողափրկարարական աշխատանքներին», արձագանքեց, որ ինքը նույնիսկ անհարմար կզգա այդ հարցին պատասխանել։

Դիտարկումից հետո՝ «իսկ անհարմար չե՞ք զգում, որ ձեր իշխանությունը թուրքերին օգնելու համար մարդ է ուղարկում», Աղազարյանը վրդովվեց․ «Ձենդ կտրի´, թող խոսամ, պատերազմի ժամանակ, երբ թշնամին գերի է ընկնում քո մոտ և  վիրավորա, դու պարտավոր ես բուժել, մենք պատերազմական իրողությունների մեջ ենք»

Մեդիա Պաշտպանը վրդովված է Հովիկ Աղազարյանի պահվածքից և պահանջում է, որ հայ պաշտոնյաները հարգանք ցուցաբերեն լրագրողների հետ շփվելիս.

2022-ի 2-րդ եռամսյակում լրագրողների հանդեպ բռնությունների աճ է գրանցվել՝ 11 դեպք, 12 տուժող. ԽԱՊԿ

2022 թվականը լրագրողների ու լրատվամիջոցների գործունեության համար եղել է լարված տարի՝ պայմանավորված Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ռազմական ագրեսիայի, սահմանային լարվածությունների, երկրում ներքաղաքական լարվածության և բողոքի ակցիաների, այլ էքստրեմալ իրադարձությունների լուսաբանման խնդիրներով։ Այս մասին ասվում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, որը ներկայացրել է 2022թ․ տարեկան զեկույցը:

Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ կիրառվող բռնություններն ու տարատեսակ այլ ճնշումները եղել են թե տեղական, թե միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում։ Իրավիճակը մտահոգիչ էր հատկապես 2-րդ եռամսյակի ընթացքում, երբ կիրառված ֆիզիկական բռնությունների դեպքերի կտրուկ աճ գրանցվեց՝ 11 դեպք (12 տուժող), որոնցից 10-ը (11 տուժող) տեղի է ունեցել ընդդիմադիր ուժերի կազմակերպած անհնազանդության ակցիաները լուսաբանելիս։

Գրանցվել է նաև տարատեսակ այլ ճնշումների 55 դեպք՝ մոտ 2 անգամ պակաս 2021 թվականի նույն տվյալից, և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման 115 դեպք՝ 16-ով ավելի նախորդ տարվա համեմատ։ Պետական մարմինների կողմից ԶԼՄ-ների հարցումների անհարկի մերժումը, ինֆորմացիայի տրամադրման անհիմն ձգձգումը, պատասխանների ամբողջական չլինելը կամ հարցերի էությանը չհամապատասխանելը սովորաբար պատճառաբանվում են պետական կամ ծառայողական գաղտնիքի առկայությամբ, ինչը ոչ միշտ է հիմնավոր լինում։ Իսկ տեղեկությունների պակասը, որպես կանոն, ավելացնում է ապատեղեկատվության տարածման հնարավորությունն ու հավանականությունը։

Մտահոգիչ են լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ արհամարհական և վիրավորական պահվածքի դեպքերը որոշ պաշտոնյաների ու իրավապահ մարմինների ծառայողների կողմից։ Այդպիսի վարքագծով աչքի են ընկել հատկապես ԱԺ իշխող խմբակցության պատգամավորները՝ Վահագն Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը, Քրիստինե Պողոսյանը, ինչպես նաև՝ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը և այլոք։

Թեև 2021թ․ համեմատ գրեթե կրկնակի նվազել է ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների ներկայացվող դատական հայցերի քանակը, այդուհանդերձ, այն բավական մեծ է․արձանագրվել է 32 նոր գործ։ Դրանց գերակշիռ մասը՝ 30-ը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով են, որը վերաբերում է վիրավորանքին ու զրպարտությանը։ Իսկ 2 դեպքում լրատվամիջոցները հանդես են գալիս որպես երրորդ կողմ՝ հեռուստաընկերություններն ընդդեմ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի դատական հայցերով։ Վերջիններիս առիթը ՀՌՀ կազմակերպած մրցույթներն են, որոնց արդյունքում լիցենզիա չեն ստացել «Հայկական երկրորդ հեռուստաալիքն» ու «Երկիր Մեդիան»։ Ի դեպ, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով նախատեսված հեղինակազորումը նրանց թույլ է տալիս շարունակել գործունեությունը և հեռարձակվել մալուխային կամ այլ տեխնոլոգիական միջոցներով։

Տեղեկատվական վեճեր ծագելիս խնդրահարույց է մնում այն, որ դրանք արտադատական մեխանիզմներով լուծելու կայուն պրակտիկա չի ձևավորվում։ Մասնավորապես՝ սակավաթիվ են դեպքերը, երբ դատարան դիմելուց առաջ կամ դրա փոխարեն փորձ է արվում դիմել խմբագրություն՝ հերքման կամ պատասխանի իրավունքից օգտվելու համար, կամ բողոք ներկայացնել ԶԼՄ-ների ինքնակարգավորմամբ զբաղվող կառույցներին և խնդիրը լուծել այդ հարթությունում։

Ընդհանուր առմամբ, 2022թ․ արձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների տարատեսակ խախտումների 184 դեպք։ Դրանցից  14-ը ֆիզիկական բռնության դեպք է, 55-ը՝ ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների, 115-ը՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ են։

Հայաստանյան և միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում են եղել նաև մեդիա օրենսդրության հետ կապված խնդիրները։ Իշխանությունների կողմից առաջադրվող և ընդունվող փոփոխությունների ռեգրեսիվ միտումները կանխելու նպատակով տեղական 11 լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել մի նախաձեռնությամբ, որը ենթադրում է օրենսդիր և գործադիր պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության կառույցների համատեղ աշխատանք՝ մեդիա օրենսդրությունը բարեփոխելու և արդիականացնելու ուղղությամբ։ Արդյունքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, լիազորվելով 10 գործընկեր կազմակերպությունների կողմից, ապրիլի 19-ին ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի նախագահի ու ՀՀ արդարադատության փոխնախարարի հետ ստորագրեց համագործակցության Հուշագիր։ Ըստ այդմ՝ մեկնարկել է Տեղեկատվական ոլորտի զարգացման և մեդիա օրենսդրության բարեփոխման հայեցակարգի մշակումը։ Այս փաստաթղթի առանցքային սկզբունքները հիմք կհանդիսանան ապագա օրենսդրական փոփոխությունների համար։

Այդուհանդերձ, իշխանությունները դեռ չեն հրաժարվել առանց մասնագիտացված ՀԿ-ների հետ քննարկելու կամ միջազգային փորձագիտական եզրակացություններ ստանալու օրենսդրական փոփոխություններ իրականացնելու արատավոր պրակտիկայից։

Որպես դրական գործընթաց ԽԱՊԿ-ը նշում է այն, որ լրագրողական և իրավապաշտպան հանրության հիմնավոր քննադատություններից հետո իշխանությունները հրաժարվեցին 2021 թվականին ընդունած՝ «ծանր վիրավորանքի» համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենսդրական դրույթներից, և որոշվեց դրանք հանել Քրեական օրենսգրքի նոր տարբերակից։ Այս քայլը ողջունեցին նաև միջազգային իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ։

1 2 3 120
Go to Top