Monthly archive

Հունվարի 2022

Posted on

Սաթիկ Սեյրանյանը վերընտրվեց ՀԺՄ նախագահ

Ժուռնալիստների միության գործող նախագահ, «168»-ի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը վերընտրվեց միության նախագահի պաշտոնում: Սեյրանյանը ընտրվեց  92 կողմ ձայնով: Ժուռնալիստների միության նախագահի պաշտոնում այլ թեկնածու չէր առաջադրվել: Մեդիա Պաշտպանը շնորհավորում է Սաթիկ Սեյրանյանին վերընտրվելու կապակցությամբ և հույս է հայտնում, որ նա կշարունակի արդյունավետ աշխատել իր պաշտոնում։ Keep Reading

Posted on

Պաշտպանելով գործընկերոջը՝ Փաշինյանը կրկին ամեն ինչում մեղադրում է լրագրողներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ է իր համար ընդունելի ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի կողմից լրագրողներին «վերբալ մարմնավաճառներ» անվանելու հայտարարությունը ասել է: «Նա բռնության քարոզին է անդրադարձել, ապօրինության քարոզին է անդրադարձել: Եթե ես լինել գործող լրագրող, ես այդ հայտարարություններն ինձ չէի վերագրի, եթե ես իմ մասնագիտությանը ծառայում եմ ազնիվ: Ես շատ կարեւոր եմ… Keep Reading

Posted on

Ձերբակալվել է Էրդողանին ուղիղ եթերում վիրավորած թուրք լրագրողը

Թուրք լրագրողուհի Սեդեֆ Քաբաշը ձերբակալվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին ուղիղ եթերում հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար, նրա խոսքերը լայն արձագանք են գտել սոցիալական ցանցերում։ Լրագրողն ուղիղ եթերում վիրավորական ասացվածք է մեջբերել պալատում գտնվող անասունների մասին՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության համատեքստում։ Նրա խոսքերը լայն արձագանք են գտել սոցիալական ցանցերում։ Մի շարք պաշտոնյաներ, իշխող «Արդարություն… Keep Reading

Posted on

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարծում է, որ ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պետք է ներողություն խնդրի լրագրողների հասցեին ասած իր խոսքի համար

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարծում է, որ ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պետք է ներողություն խնդրի լրագրողների հասցեին ասած իր խոսքի համար։ Թաթոյանն նշեց, որ ամբողջությամբ համակարծիք է լրագրողական կազմակերպությունների հայտարարության հետ, որում վերջիններս ներողություն են պահանջում։ «Ուզում եմ բոլոր պաշտոնատար անձանց զգուշացնել, որ լրագրողների ու նրանց աշխատանքի հետ կապված ընդհանրական որակումները լուրջ վնաս են… Keep Reading

Posted on

2019-2020 թվականներին Հայաստանում լրատվամիջոցների եւ լրագրողների դեմ 176 դատական հայց է ներկայացվել

Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը հայտարարել է, որ 2022 թվականը ավելի ծանր կլինի ԶԼՄ-ների համար, քան նախորդ տարիները և սա չնայած այն բանին, որ 2019-2020 թվականներին լրատվամիջոցների եւ լրագրողների դեմ 176 դատական հայց է ներկայացվել։ Սաթիկ Սեյրանյանի նկատել է, ինչի հետ միանգամայն համաձայն է Մեդիա պաշտպանը, որ փողոցից եկած իշխանությունները՝ առաջ քաշելով ժողովրդավարական կարգախոսներ,… Keep Reading

Posted on

Թուրքական դատարանն արդարացրել է գերմանացի լրագրող Մեսալե Թոլուին

Թուրքական դատարանը ահաբեկչության մեղադրանքով տարիներ տեւած դատավարությունից հետո արդարացրել է գերմանացի լրագրող Մեսալե Թոլուին։ «4 տարի, 8 ամիս եւ 20 օր․ երկու հոդվածներով էլ արդարացվեցի»,- իր արդարացումից հետո Twitter-ում գրել է Թոլուն: Նրան մեղադրում էին ահաբեկչություն քարոզելու եւ արգելված մարքս-լենինյան կոմունիստական կուսակցությանն անդամակցելու մեջ։ Գերմանիայի 38-ամյա քաղաքացի Թոլուն ութ ամսով նախնական կալանքի է տակ էր… Keep Reading

Posted on

Մեքսիկայում քրեական քրոնիկոնի լրագրող է սպանվել

Մեքսիկացի լրագրող Մարգարիտո Մարտինեսը սպանվել է իր դռան շեմին Տիխուանա քաղաքում, հայտնել է Cadena Noticias պարբերականը, որտեղ նա աշխատում էր: «Մարգարիտո Մարտինես Էսկվիվելը՝ Տիխուանա նահանգի ոստիկանական քրոնիկոնի թղթակիցը, գնդակահարվել եւ սպանվել է այսօր առավոտյան, երբ դուրս էր գալիս իր տնից: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, սակայն այս կապակցությամբ պաշտոնական դիրքորոշում դեռ չկա»,- հայտնում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով… Keep Reading

Posted on

Ղազախստանում լրագրողներն անկարգությունների մասնակիցների կողմից նպատակաուղղված գրոհների են ենթարկվում

Ղազախստանում անկարգությունների առաջին օրվանից  լրագրողներն անկարգությունների մասնակիցների կողմից նպատակաուղղված գրոհների են ենթարկվում։ Հունվարի 5-ին Ալմա-Աթայում մի խումբ անհայտ անձինք հարձակվել են «Միր» հեռուստառադիոընկերության ղազախական մասնաճյուղի վրա, փաստացի ոչնչացվել են «Ղազախստան», «Խաբար», «Եվրասիա», KTK, «Sputnik Ղազախստան» տեղեկատվական գործակալություների գրասենյակները։ Բողոքի ակցիայի մասնակիցները մեկ ժամ պահել են Sputnik-ի թղթակցին, մինչեւ որ նրան հաջողվեց ազատվել ու փախչել։ Հունվարի… Keep Reading

Posted on

Վարդենիսում ոստիկանության աշխատակիցները չեն թույլատրում լրագրողների մուտքը համայնքապետարան

Վարդենիսում ոստիկանության աշխատակիցները չեն թույլատրում լրագրողների մուտքը համայնքապետարանի շենք: Լրագրողները ցանկանում են խոսել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու, գործող համայնքապետ Արամ Մելքոնյանի հետ, որը գտնվում է համայնքապետարանի շենքում: Ոստիկանները պատ են կազմել եւ չեն թույլատրում լրագրողներին մուտք գործել համայնքապետարան,նաեւ որեւէ իրավական հիմնավորում չեն ներկայացնում, թե ինչու են արգելում մուտք գործել համայնքապետարան: Նաեւ համայնքապետարանի մոտ են ժամանել բազմաթիվ… Keep Reading

Go to Top