Monthly archive

Մայիսի 2022

Posted on

Ոստիկանների անհամաչափ գործողությունների հետևանքով տուժել է լրագրող,Yerkir.am-ի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյան

Ոստիկանները պատռել են նրա հագուստը և մարմնական վնասվածքներ պատճառել։ Մեդիա Պաշտպանը պահանջում է ոստիկանության ղեկավարությունից զբաղվել այս միջադեպով, ինչպես նաև այն ոստիկաններից, ովքեր մասնակցում են խաղաղ անհնազանդությա ցույցերը ցրելուն բռնություն չկիրառելու խաղաղ ցույցերը լուսաբանող լրագրողների, ինչպես նաև շարքային քաղաքացիների նկատմամբ։ Keep Reading

Posted on

Ոստիկանության սպան փորձել է օպերատորին արգելել նկարել իրենց

Մեդիա Պաշտպանը պահանջում է, որ ոստիկանության ղեկավարությունը զբաղվի այս իրավիճակով և պատժիփոխգնդապետ Հովհաննիսյանին օրենքի ողջ խստությամբ, քանի որ նման վերաբերմունքն անընդունելի է համազգեստով մարդկանց, առավել ևս՝ նման բարձր կոչում ունեցող ոստիկանների համար։ Մենք նաև կարծում ենք, որ օրենքի իմացության դասընթացի պետք է անցկացվեն ոստիկաների համար, քանի որ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ հանրահավաքները բռնությամբ… Keep Reading

Posted on

Պետական մարմինն իրավունք չունի խոչընդոտել լրատվամիջոցի խմբագրական աշխատանքը. Սաթիկ Սեյրանյանը

Խորհրդարանն երեկ երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը հնարավորություն է տալիս պետական մարմնին լրագրողին զրկել հավատարմագրումից, եթե վերջինս աշխատանքային կանոնների խախտման համար նախատեսված գրավոր նախազգուշացվելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին խախտել է այդ կանոնները։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների օրենսդրական այս նախաձեռնությունը, ըստ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի, արշավ է… Keep Reading

Posted on

ՀՀ իշխանությունները շարունակում են պայքարել լրագրողների դեմ

Լրագրողի հավատարմագրումը Հայաստանում կարող է դադարեցվել ոչ միայն իր ներկայացրած ԶԼՄ-ի, այլեւ նրան հավատարմագրած պետական ​​մարմնի պահանջով։ Այս մասին Ազգային ժողովի նիստին «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Այդպես, լրագրողին հավատարմագրած պետական ​​մարմինն աշխատանքային տարածքում գործող կարգապահական կանոնների խախտման դեպքում կկարողանա վաղաժամկետ դադարեցնել… Keep Reading

Posted on

Խաչատուր Սուքիասյանի կայքի լրագրողի գռեհիկ պահվածքը՝ պատգամավորի նկատմամբ

Ագնեսա Խամոյանն իր ֆեյսբուքյան էջում տեսնյութ է հրապարկել և կից գրել է․ «Իշխանության ամենամեծ փայատեր Խաչատուր Սուքիասյանը (Նիկոլ, ի դեպ, մտածելու բան ունես՝ ուր նստում ասում է՝ 41 պատգամավոր ունի ՔՊ-ում ու հաջորդ վարչապետն ինքն է) մտահոգված իշխանություն ու կապիտալ կորցնելու մտքից, ընդդիմության հանրահավաքներին մի սադրիչ-«լրագրող» աղջնակի է միշտ գործուղում։ Այսօր ինձ հետ հարցազրույցի ժամանակ,… Keep Reading

Posted on

Ոստիկանը հարվածեց «Առավոտի» ֆոտոխցիկին՝ փորձելով խոչընդոտել լրագրողի աշխատանքը

Շատ է խոսվել բողոքի գործողությունների մասնակից քաղաքացիների նկատմամբ ոստիկանության հատուկ ստորաբաժանումների աշխատակիցների կողմից անհամաչափ ուժի կիրառման անթույլատրելիության մասին: Երբեմն նրանցից ոմանք քաշքշում են նաեւ ԱԺ պատգամավորներին: Քիչ չեն դեպքերը, երբ ջոկատայինները, ինչպես այս մեկը, փորձում են կոշտ մեթոդներով խոչընդոտել նաեւ լրագրողների աշխատանքը: Այսպիսի գործողությունները խստորեն քննադատում են ՄԻՊ-ը, իրավապաշտպան կառույցները եւ լրագրողական կազմակերպությունները՝ արձանագրելով, որ … Keep Reading

Posted on

Լրագրությունը Հայաստանում որպես մասնագիտություն նսեմացվում է

«Թղթակիցներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը ներկայացրել է 2022թ. Մամուլի ազատության ամենամյա ինդեքսը, որում գնահատվում է լրագրության վիճակը 180 երկրներում։ Հայաստանը զբաղեցնում է 51-րդ տեղը (2021-ին՝ 63-րդ)։ Չնայած բազմակարծության միջավայրին՝ ԶԼՄ-ները Հայաստանում բեւեռացված են մնում։ Երկիրը բախվում է ապատեղեկավության եւ ատելության հրահրման աննախադեպ մակարդակի, հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հարցում տարածքային վեճի առումով։ Հայաստանում… Keep Reading

Posted on

ՀԺՄ-ն խոստորեն դատապարտում է ակցիաներ լուսաբանող լրագրողների իրավունքների ոտնահարման դեպքերը

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել․ «Այսօր առավոտվանից մեկնարկած ընդդիմության բողոքի, անհնազանդության խաղաղ ակցիաների շրջանակներում իրավապահ մարմինների, ուժային կառույցների ներկայացուցիչներն անհամաչափ և բռնի ուժ կիրառելով՝ խոչընդոտել են  իրադարձությունները լուսաբանող բազմաթիվ լրագրողների և օպերատորների գործունեությունը՝ կոպտորեն խախտելով նրանց իրավունքները։ Այդ գործողություններին մասնակցում են՝ ինչպես սովորական, այնպես էլ՝ հատուկ նշանակության ջոկատի ոստիկանական ծառայողներ: Ակցիայի որոշ վայրեր են… Keep Reading

Posted on

ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը ոտքով հարվածել է օպերատորին

Բաղրամյան պողոտայի եւ Պռոշյան փողոցի խաչմերուկում Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը ոտքով հարվածել է օպերատորին, որը նկարում էր իրեն: Սկզբում նա ձեռքով հրեց միկրոֆոնը՝ ասելով, որ հեռախոսով է խոսում: Ավելի ուշ նրան ուղեկցող մի երիտասարդ հրեց օպերատորին, ապա քաշքշեցին ու ոտքով հարվածեցին օպերատորին: Հարցին, թե ինչո՞ւ եք հարվածում, Սարգիս Հովհաննիսյանը պատասխանեց. «Իրավունք ունի, ասում… Keep Reading

Go to Top