Ատելության խոսք՝ Հանրայինի աշխատակցի կողմից

168․am-ի «Ռեվյու» հաղորդումը հյուրընկալել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին։ Պատգամավորն իր խոսքում նշել էր հետևյալը․ «Եթե Վահե Գրիգորյանը բոյկոտում է նիստերը, չի պաշտպանում ՀՀ քաղաքացու շահերը, սա խնդրահարույց է»։ ՀԱԿ անդամ Գուրգեն Ասատրյանը իր ֆեյսբուքյան էջում կիսվել էր տեսանյությով՝ գրելով ««Իմ քայլի» հարգելի ընկերներ, ինչքա՞ն եք պատրաստվում սրա նման անմեղսունակներին հանդուրժել…»։ Գրառման մեկնաբանություններում կարելի է հանդիպել Հանրային հեռուստաընկերության աշխատակից Հայկ Մխիթարյանի ատելության խոսք պարունակող մեկնաբանությունը․ «Սրան գազվի կամեռ կամ ռոբի կամեռ»։ Ավելին, վերջինս իր էջում գրառում էր արել․ «Սոֆիա Հովսեփյանը սմեռտնիկա»։

Անկախ այն հանգամանքից, թե որ ուժն է ներկայացնում պատգամավորը, հանրայինի աշխատակիցն ավելի զգոն ու պատասխանատու պետք է լինի,  նման կոչերն անթույլատրելի են։ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը բազմիցս նշել է, որ պետք է զերծ մնալ ատելության խոսքից։ Հույս ունենք, որ ՀՌՀ-ն կարձագանքի այս միջադեպին։