Պարզաբանում

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնության կողմից նախորդ հոդվածի (19.02.2019-ի 16։46) մեջ տեղ էր գտել .«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը անհասկանալի պատճառներով չի զբաղվել լրատվականների հավատարմագրմամբ և այդ գործն օտարվել է մասնավոր մի ընկերության» ձևակերպումը:

Vladimir Karapetian-ի հետ զրույցում ձևակերպումը պարզաբանվեց, նա ասաց, որ վարչապետի մասնակցությամբ մասնավոր ընկերությունների կողմից կազմակեպված միջոցառումների ժամանակ մամուլի ծառայությունը լրագրողների և լրատվականների հավատարմագրման հետ կապված գործառույթներ չի իրականացնում, եթե մասնավոր ընկերությունը չի դիմել ծառայությանը, որպեսզի հավատարմագրման գործընթացը կազմակերպվի կառավարության մոմլո ծառայության կողմից։

Վլադիմիր Կարապետյանի հետ զրույցում նաև պարզաբանվեց, որ զրույցի ընթացքում թյուրըմբռնում է եղել և հոդվածում տեղ գտած «Զանգեք The LOFT» ձևակերպման մեջ պրն. Կարապետյանն ի նկատի է ունեցել կազմակերպիչներին և ինչպես հետագայում պարզվեց կազմակերպիչը Antares Media Holding ընկերությունն էր։

Այսպիսով՝ հոդվածում տեղ գտած, «Լոֆթի» տնօրեն Արևիկ Համբարձումյանը հերքեց Վլադիմիր Կարապետյանի տրամադրած տեղեկությունը, ձևակերպումն ուղղակի թյուրըմբռման արդյունք է։
Նյութն ամբողջությամբ այստեղ`…
https://www.facebook.com/…/a.673055679775…/677257506022227/…