Ազատություն TV-ին չի անդրադարձել վարչապետի ու քահանայի միջադեպին ու մի շարք այլ թեմաների

Ազատություն TV-ին չի անդրադարձել Սյունիքում վարչապետի ու քահանայի միջադեպին, չի ներկայացրել այդ առնչությամբ ՄԻՊ հայտարարությունը։ Լրատվականը նաև չի ներկայացրել, որ ԵՊՀ դասախոսները, գիտնականներն ու պրոֆեսորները տեղեկացրել են, որ միանալու են վարչապետի հրաժարականի պահանջով այսօրվա գործադուլին, որն արդեն մեկնարկելել է։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նկատում է, որ Ազատություն TV-ին հաճախ շրջանցում է հանրային հնչեղություն ստացած որոշ թեմաներ՝ ներկայացնելով հիմնականում իշխանական տեսակետները։ Նման որակի լրատվությունը չի նպաստում հանրության իրազեկվածության բարձրացմանն ու բացասական է անդրադառնում Ազատության վարկանիշի վրա։