Կեղծ օգտահաշիվներ, վիրավորական մեկնաբանություններ․ ահազանգում է լրագրողը

Tert.am լրատվական կայքի լրագրող Անի Գևորգյանն ահազանգել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությանը, որ իր նկարներով սոցցանցերում կեղծ էջեր են բացվել, բացի այդ իր հասցեին վիրավորական մեկնաբանություններ են գրում։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում նմանօրինակ դրսևորումները։ Սա ուղիղ հարված է լրագրողի մասնագիտական աշխատանքին։ Այս քայլով որոշ շրջանակներ ցանկանում են լռեցնել Անի Գևորգյանին, ինչը դատապարտելի է։

Ոստիկանությունը պետք է հետևողական լինի և օր առաջ պարզի այն անձանց շրջանակը, որոնք հարվածում են լրագրողի անվանն ու բարի համբավին, խոչընդոտում են լրագրողի մասնագիտական աշխատանքը։

Պահանջում ենք դադարեցնել լրագրողներին վիրավորելու արատավոր գործելաոճը։