Հարձակում՝ Բլոգ Նյուզ կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանի վրա

Հարձակում է տեղի ունեցել Բլոգ Նյուզ կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանի վրա։ Կտրող-ծակող գործիքով վնասվածք է հասցվել Տեր Նակալյանին։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է բռնության ցանկացած գործողություն: Սա վերջին օրերին հանրապետությունում բռնության կոչերի հետևանքն է։ Ատելության խոսքն ու սպառնալիքները հասել են գագաթնակետին:

Նման կոչերը պառակտում են մեր հասարակությանը, էլ ավելի սրում լարված մթնոլորտն ու հող նախապատրաստում նման բռնարարքների:

Հույս ենք հայտնում, որ ոստիկանությունը հետևողական կլինի և արագ միջոցներ կձեռնարկի, որպեսզի մեդիայի ներկայացուցիչների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ հարձակումները կանխվեն:

Այս պայթյունավտանգ իրավիճակի հասցեատերն ու պատասխանատուն իշխանությունն է: Կոչ ենք անում ոստիկանությանն աչալուրջ լինել, բացահայտել մեղավորներին ու պատժել: