Վահագն Հովակիմյանը լրագրող Վահե Մակարյանի հասցեին անթույլատրելի արտահայտություններ է հնչեցրել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի հասցեին անթույլատրելի արտահայտություններ է հնչեցրել։

Միջադեպը տեղի է ունեցել Աժ միջանցքում: Վահագն Հովակիմյանն անցել է պետպաշտոնյային վայել էթիկայի սահմանները և գնահատականներ է հնչեցրել` Վահե Մակարյանին չհամարելով լրագրող, այնուհետև անվանելով դավաճան։

Վահագն Հովակիմյանն անցել է բարեկրթության սահմանները:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում քաղաքական գործիչներին կոռեկտ լինել ձևակերպումներում, լրագրողներին չպիտակավորել, հաշվի առնելով երկրում ստեղծված լարված մթնոլորտը, առավել չսրել այն՝ նման քայլերով: