Անդրանիկ Քոչարյանը քամահրանքով է դիմել «5-րդ ալիք» ՀԸ լրագրողին

ՀՀ ԱԺ «Իմ Քայլ»-ը դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ճեպազրույցի ժամանակ քամահրանքով և վիրավորանքով է դիմել «5-րդ ալիք» ՀԸ լրագրողին։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ևս մեկ անգամ փաստում է, որ իշխանություններն այս օրհասական պահին էլ շարունակում են հասարակությանը բաժանել սևերի և սպիտակների, յուրայինների և ուրիշների։ Սա խոսքի ազատության դեմ ուղղված քայլ է։ Անդրանիկ Քոչարյանն իրեն պահել է ԱԺ պատգամավորին ոչ վայել և անցել է բարեկրթության սահմանները։

Պատերազմական իրավիճակում օրենքի ուժով սահմանափակվեց խոսքի ազատությունը, և իշխանությունները վարեցին իրենց հարմար քարոզչություն, որը վերջում պարզվեց՝ ապատեղեկատվություն էր։

Այս ամենը շարունակվում է ցայսօր։ Անդրանիկ Քոչարյանն իր քամահրական վերաբերմունքով շարունակում է իշխանությունների վարած տեղեկատվական ապաշնորհ քաղաքականությունը։