Կոչ ենք անում զերծ մնալ լրատվամիջոցների գործունեության դեմ ուղղված քայլերից

Ազատության հրապարակում հանրահավաքի առաջին րոպեներից շատ քաղաքացիների բերման են ենթարկել:  Նրանց մեջ են հասարակական-քաղաքական գործիչներ: Զանգվածային ձերբակալություններ ու բախումներ են: Լրագրողներն ու օպերատորներն աշխատում են լարված ու թեժ պայմաններում: Բերման ենթարկվածների մեջ է «Քառյակ Մեդիայի» սեփականատեր Միհրան Հակոբյանը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը սա գնահատում է որպես լրատվականի դեմ ճնշում և խոսքի ազատության սահմանափակում։ Կոչ ենք անում ոստիկանությանը զերծ մնալ լրատվամիջոցների գործունեության դեմ ուղղված քայլերից: