Միջազգային լրագրողական համայնքները և ինֆորմացիոն բյուրոները պետք է համախմբվեն և Իլհամ Ալիևին ցույց տան իրենց ուժը

Արցախից վերադառնալու ճանապարհին հասցրի դիտել Ադրբեջանի բռնապետ Ալիևի հարցազրույցը հեղինակավոր BBC-ին։

Յուրաքանչյուր հարցին, Ալիևը պատասխանեց` «Ֆեյք նյուզ է» ոչինչ չասող բառակապակցությամբ։ Փաստացի դիկտատորը «Ֆեյք նյուզ» անվանեց հեղինակավոր մի շարք լրատվականների և հարգանքի արժանի լրագրողների։

Բազմաթիվ են այն վկայությունները, թե ինչպիսի վայրագությունների է դիմել ադրբեջանական կողմը: Նույն BBC-ին իր հետաքննության արդյունքում պարզել և ապացուցել էր, որ հայ ռազմագերիներին գնդակահարում են ադրբեջանական կողմի ներկայացուցիչները․ այս ամենը ֆեյք նյո՞ւզ է։

ֆեյք նյո՞ւզ են BBC-ին և մնացածը, միակ ճշմարտությունն Ալիևն է։ Թերևս միջազգային լրագրողական համայնքները և ինֆորմացիոն բյուրոները պետք է համախմբվեն և խոսքի ու մամուլի ազատության դեմ պայքարող Իլհամ Ալիևին ցույց տան իրենց ուժն ու թույլ չտան այսպիսի պահվածք, որը կասկածի տակ է դնում միջազգային հեղինակություն վայելող մի շարք լրատվական կազմակերպությունների և անձանց պատիվն ու արժանապատվությունը։

Սերգեյ Չամանյան