Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման ընդհանուր պատկերը ռուսական ԶԼՄ-ներում նոյեմբերի 4-ին

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նոյեմբերի 4-ին հետևել է ռուսական 5 առաջատար լրատվամիջոցների հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է ռուսական մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «Լենտա ռու», «Գազետա ռու», «Ռիա Նովոստի», «Ռեգնում», և «ՏԱՍՍ» կայքերը։
«Լենտա ռու»-ն հրապարակվել է 8 հոդված, որից 1-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումն է, 3-ը՝ հայկական կողմինը, 4-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ: 4 նյութից 3-ը հայամետ են, 1-ը՝ ադրբեջանամետ:
«Գազետա ռու»-ն հրապարակել է 15 հոդված, որից 8-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումն է, 3-ը՝ հայկական կողմինը, 4-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 4 նյութից 3-ը՝ չեզոք, 1-ը՝ հայամետ, 0՝ ադրբեջանամետ։
«Ռիա Նովոստի»-ն հրապարակել է 28 հոդված, որից 12-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 13-ը՝ հայկական կողմինը, 3-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ՝ չեզոք բնույթի։
«ՏԱՍՍ»-ը հրապարակել է 14 հոդված, որից 5-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 6-ը՝ հայկական կողմինը, 3-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 3 նյութից 2-ը՝ չեզոք, 1-ը՝ հայամետ, 0՝ ադրբեջանամետ։
«Ռեգնում»-ը հրապարակել է 13 հոդված, 3-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 3-ը՝ հայկական կողմինը, 7-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշտոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 7 նյութից 4-ը՝ չեզոք, 2-ը՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը կարգապահական կանոնակարգի երկու` «ռասիստական և այլ խտրական վարքագիծ» և «պատշաճ վարքագծի հիմնական կանոնների խախտում» հոդվածներով կարգապահական գործ է հարուցել ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի աշխատակից Նուրլան Իբրահիմովի նկատմամբ և ժամանակավորապես հեռացնել նրան ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեությունից:
Ֆրանսիայում նախարարների խորհուրդը որոշում է կայացրել արգելել թուրք ծայրահեղ ազգայնականների՝ «Գորշ գայլեր» խմբավորման գործունեությունը։ Արգելքի որոշման պատճառների թվում նշվում է, որ կազմակերպությունը կազմված է «ծայրահեղ աջ թուրք ազգայնականներից», որոնք համացանցում տարածում են հայերի և քրդերի նկատմամբ բռնության կոչեր:
«Wargonzo» Telegram-ալիքի հեղինակ, ռուսաստանցի լրագրող Սեմյոն Պեգովի խոսքով, ադրբեջանցի զինվորականները նախապատրաստում են ապստամբություն թուրքական հրամանատարության դեմ: Ավելի վաղ Պեգովը հայտնել էր, որ, ստամբուլյան աղբյուրների տվյալներով, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի խնդրանքով փաստացի հեռացվել է զորքերի հրամանատարությունից: Որպես պատճառ նշվում է Հասանովի՝ ռուս գեներալների հետ սերտ կապերը։ Համաձայն լրագրողի տեղեկությունների, թուրքական հատուկ ծառայությունները Իլհամ Ալիևից պահանջել են հեռացնել Ռուսաստանում կրթություն ստացած բոլոր ադրբեջանցի գեներալներին: