Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման ընդհանուր պատկերը ռուսական ԶԼՄ-ներում նոյեմբերի 2-ին

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նոյեմբերի 2-ին հետևել է ռուսական 5 առաջատար լրատվամիջոցների հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է ռուսական մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «Լենտա ռու», «Գազետա ռու», «Ռիա Նովոստի», «Ռեգնում», և «ՏԱՍՍ» կայքերը։

«Լենտա ռու»-ն հրապարակվել է 10 հոդված, 3-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներ են, 3-ը՝ հայկական կողմինը, 4-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 4 նյութից 2-ը՝ չեզոք, 2-ը՝ հայամետ, 0՝ ադրբեջանամետ։

«Գազետա ռու»-ն հրապարակել է 13 հոդված, 5-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 5-ը՝ հայկական կողմինը, 3-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ, բոլոր 3-ն էլ՝ չեզոք բնույթի:

«Ռիա Նովոստի»-ն հրապարակել է 25 հոդված, 11-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 11-ը՝ հայկական կողմինը, 3-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ, բոլոր 3-ն էլ՝ չեզոք բնույթի:

«ՏԱՍՍ»-ը հրապարակել է 15 հոդված, 6-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 5-ը՝ հայկական կողմինը, 4-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 4 նյութից 3-ը՝ չեզոք, 1-ը՝ հայամետ, 0՝ ադրբեջանամետ։

«Ռեգնում»-ը հրապարակել է 14 հոդված, 6-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 5-ը՝ հայկական կողմինը, 3-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշտոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 3 նյութից 1-ը՝ չեզոք, 2-ը՝ հայամետ, 0՝ ադրբեջանամետ։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը խոսել է Ղարաբաղյան հակամարտության ընթացքում տեղի ունեցած ռազմական հանցագործությունների մասին, մասնավորապես, նշել է հայտնի տեսանյութը, որտեղ երևում է՝ ինչպես են ադրբեջանական զորքերը մահապատժի ենթարկում երկու գերեվարված հայերի:

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Նորվեգիայի կառավարությունը որոշում է ընդունել 17 մլն նորվեգական կրոն (շուրջ 1,5 մլն եվրո) հատկացնել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը օգնություն ցուցաբերող մարդասիրական կազմակերպություններին:

Վերլուծականներից մեկում նշված է, որ չնայած Ադրբեջանը փորձում է իրեն ներկայացնել որպես շահող կողմ, ավելի քան մեկ ամիս տևած կատաղի մարտերից և բազմաթիվ կորուստներից հետո, հաղթանակի հեռանկար չի նկատվում։ «Բաքվում և Անկարայում ակնհայտորեն թերագնահատել են Հայաստանի բանակն ու Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուժերը։ Ձախողվում է Ռուսաստանի հետ ուղղակի բանակցությունների մեջ մտնելու թուրքական ծրագիրը, ինչպիսին եղել է Սիրիայում, այն է՝ ստիպել Մոսկվային ազդել Երևանի վրա կամ ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը հիասթափվի Ռուսաստանի քաղաքականությունից»,- նշվում է վերլուծականում։

Հեղինակը համարում է, որ թղթային հայտարարությունների, նախագծերի և բանաձևերի ֆոնին Թուրքիան հրահրում է հակամարտության շարունակումը։ «Ամերիկացի փորձագետ Մայքլ Քոֆմանը չի բացառում ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման տարբերակը ՝ որպես «հակամարտությունը կանգնեցնելու միջոց»։ Եթե իրադարձությունները ծավալվեն նման սցենարով, դա քաղաքական անակնկալ կլինի Անկարայի և Բաքվի համար: Իսկ Մոսկվայի՞»,- հավելում է հեղինակը։