Պետք է չվարանել ու սատար կանգնել լրագրողներին

Մեկ ամիս է ինչ Ադրբեջանի նախահարձակ գործողությունների արդյունքում լայնածավալ պատերազմ է սկսվել Արցախի Հանրապետության դեմ։ Պատերազմի արդյունքում զոհվել և վիրավորվել են ինչպես խաղաղ բնակիչներ, այնպես էլ լրագրողներ ու լրագրողական թիմին ուղեկցող վարորդները։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևում է առաջնագծում լրագրողների գործունեությանն ու պետք է ևս մեկ անգամ փաստենք, որ լրագրողի մասնագիտությունն ամենավտանգավորներից մեկն է։ Այս մարդիկ են, որ իրենց կյանքի գնով բացահայտում են ռազմաճակատում տեղի ունեցող ադրբեջանական վայրագությունները, միջազգային հանրությանն են ներկայացնում ադրբեջանական կեղծիքները։
Լրագրողները վիրավորվել են Արցախում, իսկ միջազգային հանրությունը լուռ է։ Լրագրողների և խոսքի ազատության պաշտպանության համար նախատեսված կառույցները լուռ են։ Պետք է չվարանել ու սատար կանգնել լրագրողներին, պետք է աջակցել խոսքի ազատությանը։