Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման ընդհանուր պատկերը ռուսական ԶԼՄ-ներում` հոկտեմբերի 20-ին

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հոկտեմբերի 20-ին հետևել է ռուսական 5 առաջատար լրատվամիջոցների հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է ռուսական մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «Լենտա ռու», «Գազետա ռու», «Ռիա Նովոստի», «Ռեգնում», և «ՏԱՍՍ» կայքերը։
«Լենտա ռու»-ն հրապարակվել է 7 հոդված, 2-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներ են, 5-ը՝ հայկական կողմինը։
«Գազետա ռու»-ն հրապարակել է 21 հոդված, 5-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 7-ը՝ հայկական կողմինը, 9-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 9 նյութից 7-ը՝ չեզոք, 1-ը՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։
«Ռիա Նովոստի»-ն հրապարակել է 24 հոդված, 7-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 13-ը՝ հայկական կողմինը, 4-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 4 նյութից 2-ը՝ չեզոք, 2-ը՝ հայամետ, 0՝ ադրբեջանամետ։
«ՏԱՍՍ»-ը հրապարակել է 14 հոդված, 8-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 2-ը՝ հայկական կողմինը, 4-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ, բոլորը՝ չեզոք բնույթի։
«Ռեգնում»-ը հրապարակել է 24 հոդված, 8-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 7-ը՝ հայկական կողմինը, 9-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշտոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 9 նյութից 8-ը՝ չեզոք, 1-ը՝ հայամետ, 0՝ ադրբեջանամետ։
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն պատրաստվում է ներկայացնել Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին փաստաթուղթ: Նա նշել է, որ տարածաշրջանում ադրբեջանական իշխանությունների գործողություններին դիմակայելը համարժեք է ԵՄ տարածքում իսլամի տարածման դեմ հանդես գալուն:
Կովկասագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով՝ Ալիևն սահմանափակել է մանևրելու իր հնարավորությունը՝ կապվելով Անկարայի հետ․ «Էրդողանը դեռևս արկածախնդրի շատ բացասական իմիջ ունի։ Թուրքիան կռվում Է Սիրիայում և Լիբիայում, երկար տարիներ բանակը անհաջող պայքարում է Փեշմերգայի ՝ Մերձավոր Արևելքում քրդական քրդական զինյալ զորամիավորումների դեմ։ Չնայած տարվող քարոզչությանը՝ լուրջ հաղթանակներ չկան։ Եվ եթե Էրդողանին չաջակցեն աշխարհի խոշոր խաղացողները, նա ստիպված կլինի դուրս գալ խաղից՝ թողնելով Ալիևին միայնակ»։