Հոկտեմբերի 16՝ Հայ մամուլի օր

1794 թվականի հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս է տեսել հայկական առաջին պարբերականը՝ «Ազդարար»-ը . այդ օրը նշվում է որպես Հայ մամուլի օր։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը շնորհավորում է հայ մամուլի աշխատակիցներին՝ մաղթելով մասնագիտական հաջողություններ, ստեղծագործական եռանդ և իրադարձությունները անաչառ լուսաբանելու մասնագիտական կամք։

Ներկայումս՝ պատերազմական պայմաններում առավել կարևորվել է առաջնագծում գտնվող և օպերատիվ ու ճշմարիտ տեղեկատվություն տարածող լրագրողների դերը: Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում մամուլի և ընդհանրապես ԶԼՄ այն ներկայացուցիչներին, որոնք իրենց առաքելությունը պատվով և արժանիորեն են կատարում։ Ձեր գործն այս օրերին անգնահատելի է։