Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման ընդհանուր պատկերը ռուսական ԶԼՄ-ներում` հոկտեմբերի 14-ին

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հոկտեմբերի 14-ին հետևել է ռուսական 5 առաջատար լրատվամիջոցների հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է ռուսական մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «Լենտա ռու», «Գազետա ռու», «Ռիա Նովոստի», «Ռեգնում», և «ՏԱՍՍ» կայքերը։

«Լենտա ռու»-ն հրապարակվել է 26 հոդված, 6-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներ են, 9-ը՝ հայկական կողմինը, 11-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 11 նյութից 6-ը՝ չեզոք, 4-ը՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։

«Գազետա ռու»-ն հրապարակել է 37 հոդված, 7-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 18-ը՝ հայկական կողմինը, 12-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 12 նյութից 10-ը՝ չեզոք, 0-ն՝ հայամետ, 2-ը՝ ադրբեջանամետ։

«Ռիա Նովոստի»-ն հրապարակել է 64 հոդված, 20-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 18-ը՝ հայկական կողմինը, 26-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 26 նյութից 20-ը՝ չեզոք, 5-ը՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։

«ՏԱՍՍ»-ը հրապարակել է 41 հոդված, 11-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 6-ը՝ հայկական կողմինը, 24-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ: 24 նյութից 18-ը՝ չեզոք, 3-ը՝ հայամետ, 3-ը՝ ադրբեջանամետ։

«Ռեգնում»-ը հրապարակել է 36 հոդված, 6-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 11-ը՝ հայկական կողմինը, 19-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշտոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 19 նյութից 13-ը՝ չեզոք, 2-ը՝ հայամետ, 4-ը՝ ադրբեջանամետ։

Ռուս փորձագետ Կոնստանտին Սիվկովը, անդրադառնալով Արցախյան խնդրին և արդեն երկու շաբաթից ավելի ձգվող լայնածավալ պատերազմին, ասել է, որ Թուքիան է հրահրում  Ադրբեջանին, որպեսզի վերջինս հրադադար չկնքի և շարունակի էսկալացիան: Իսկ Կոնստանտին Կոսաչյովը գտնում է, որ Թուրքիայի միջամտությունն  այս հարցին կործանարար հետևանքներ կարող է ունենալ։  Մեկ այլ փորձագետ Վլադիմիր Կազամիրովն էլ անիրական է համարել Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան և Ռուսաստան քառակողմ բանակցությունները կապված Արցախյան խնդրի հետ։

Ռուսական մեդիան և փորձագետները հիմնականում շեշտադրում են, որ Արցախի Հանրապետության դեմ պատերազմում Ադրբեջանական կողմը օգտագործում է ահաբեկիչներին, իսկ այդ ամենը հովանավորում է Թուրքիան։