Հայաստանում ռազմական դրության հետ կապված մի շարք սահմանափակումներ են մտցվել լրատվական դաշտում

Չի կարելի քննադատել կամ կասկածի տակ դնել պետպաշտոնյաների խոսքը կապված ռազմական գործողությունների և վարվող քաղաքականության հետ։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևողական է մամուլում հայտնվող այս որոշմանը հակասող հրապարակումներին։
Armtimes.com լրատվականը հարցազրույց է հրապարակել փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ, որն իր խոսքում նշել է, որ կարծում է, թե պարզապես կրակի դադարեցումը եւ բանակցությունների գնալը սխալ է: Ըստ փորձագետի՝ «Միգուցե սա ականջահաճո չլինի մեր հասարակությանը, բայց եթե այս ճանապարհով գնանք, ուրեմն մենք հաջորդ պատերազմին ենք պատրաստվում»։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն ուշադրություն է հրավիրում փորձագետի խոսքերին, քանի որ բանակցություններ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև: Փատացի, նրանց գործողությունները կասկածի տակ են դրվում։
Ուշադրություն ենք հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ լրատվականը փորձագետի վերը նշված միտքն ընտրել է որպես վերնագիր։