Ադրբեջանը թիրախավորել է լրագրողներին

Կրակի տակ են հայտնվել «Le Monde» Ֆրանսիական հեղինակավոր լրատվականի լրագրողները և ռուսական հայտնի «Дождь» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին, Արմենիա հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում միջազգային իրավապաշտպան կառույցներին և դեսպանատներին դատապարտել ադրբեջանական գործողությունները։ Նախ թիրախավորվեց խաղաղ բնակչությունը, այժմ հարվածի տակ են հայտնվել լրագրողնեերը։