Հարձակման են ենթարկվել մի շարք հայկական կայքեր

Վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ պատերազմական գործողություններ է սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ադրբեջանական կողմի հարձակումները տեղափոխվել են նաև տեղեկատվական հարթություն. հաքերային հարձակման են ենթարկվել news.am, mamul.am, hetq.am, 1in.am,  Armtimes.com, Blognews.am, Armenpress.am, Artsakhpress.am, Mediamax.am և այլ լրատվականները:

Լրատվամիջոցներին կոչ ենք անում հետևել կայքերի անվտանգությանը և սահմանափակել կայքերի մուտքը՝ Ադրբեջանի տարածքից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հնարավոր է ադրբեջանական ապատեղեկատվության ներթափանցում համացանցի հայկական տիրույթ, հորդորում ենք տեղեկատվությունը տարածելուց առաջ ստուգել այն պաշտոնական աղբյուրների միջոցով: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում քաղաքացիներին պահպանել զգոնություն, ուշադիր լիներ և չտրվել կասկածելի և խուճապ առաջացնող տեղեկատվական նյութերին: