Ազատություն TV-ին չի անդրադարձել Կառավարության շենքի մոտ քաղաքացիների հացադուլին

Ազատություն TV-ն սեպտեմբերի 24-ին չի անդրադարձել Ռուսաստան մեկնել ցանկացողների հացադուլին։ Քաղաքացիներն արդեն 3 օր է հացադուլ են իրականացնում ու պահանջում հարցի հրատապ լուծում։ Երեկ Կառավարության շենքի մոտ են հավաքվել նաև «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ներկայացուցիչները՝ բողոքելով վարկային կազմակերպություններից, որոնք, ըստ նրանց, ժողովրդին թալանում են։  Ազատությունը չի անդրադարձել նաև խաղողի իրացման հարցով գյուղացիների բողոքներին։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում Ազատություն TV-ի այս գործելաոճը։ Երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը պարբերաբար փորձ է արվում քողարկել՝ դրանք կամ չեն ներկայացվում կամ շատ հպանցիկ։