Արգելել են լրագրողների մուտքը ԵՊՀ ՀԽ նիստերին

ԵՊՀ Հոգաբարձուների խորհուրդը կողմ է քվեարկել ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի առաջարկին` արգելել լրագրողների մուտքը ՀԽ նիստերին։ Սա խոսքի ազատության սահմանափակման փաստացի օրինակ է։ ԵՊՀ֊ում տևական ժամանակ է պայքար է մղվում խոսքի ազատության դեմ։ «Մեդիա պաշտպան»-ի հետ զրույցում լրագրող Կորյուն Սիմոնյանը նշեց, որ լրագրողների մուտքը արգելվել է նույնիսկ ԵՊՀ վարչական շենք։ Ըստ Կորյուն Սիմոնյանի՝ լրագրողների մուտքին դեմ են արտահայտվել նաև փոխվարչապետի գրասենյակի պատասխանատու Վարագ Սիսեռյանը, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, Հոգաբարձուների այդ պահին պարզապես անդամ Գևորգ Մուրադյանը։

ԵՊՀ-ի հարցը տևական ժամանակ է գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում։ Լրագրողների աշխատանքը նման կերպ սահմանափակելը փաստացի չնպաստեց թափանցիկության սկզբունքին, և հասարակությանը հուզող հարցը մնաց չլուսաբանված։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը խստորեն դատապարտում է նմանօրինակ մոտեցումները, այս կերպ սահմանափակվում է մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը և արհեստական խոչընդոտ է ստեղծվում լրագրողների մասնագիտական աշխատանքի ճանապարհին։