Լավագույն հետաքննող լրատվական

Օգոստոսի 17-ին «Բեստ Վեստերն Փլաս Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Մեդիա պաշտպան» նախաձեռնության արդեն ամենամյա դարձած «Մեդիա Վահան» մրցանակաբաշխությունը։ «Մեդիա Վահան 2020» մրցանակաբաշխության ընթացքում ներկայացվելու է 9 անվանակարգ։ Ամփոփելու ենք հայաստանյան մեդիադաշտի մեկ տարին։

Մինչ միջոցառման կայացման օրը, ձեզ կներկայացնենք յուրաքանչյուր անվանակարգում հաղթողի 3 հավակնորդներին։ Եվ այսպես, «Լավագույն հետաքննող լրատվական» անվանակարգում առաջադրված են՝

– Hetq.am

Հետաքննություններով զբաղվով լրատվականի կատարած աշխատանքի արդյունքը և հրապարակած նյութերը վարույթներ հարուցելու հիմք են դառնում:

– Hraparak.am

Հանրությանը ներկայացրած «ներքին» տեղեկատվության պատճառով լրատվամիջոցը հաճախ թիրախավորվում է և հայտնվում դատական գործընթացների մեջ:

— Politik.am

Կայքը պարբերաբար հրապարակում է վերլուծականներ և «ներքին» տեղեկատվություն, ինչը այդ նյութերի «հերոսների» դժգոհության առիթ է դառնում:

Latest from historical news am

Go to Top