Արարատ Միրզոյանի մասին դիտարկվել են և՛ բացասական, և՛ դրական հոդվածներ

2020թ-ի օգոստոսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 137 հոդված, որոնցից 7-ը եղել է բացասական, 5-ը դրական, 125-ը՝ չեզոք։

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մասին դիտարկվել են և՛ բացասական, և՛ դրական հոդվածներ։

Նշվում է, որ 2019-ի ապրիլի 4-10-ը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի պատվիրակությունը եղել է Դոհայում՝ Կատարի պետություն: Ուշագրավ է, որ 13 հոգուց բաղկացած պատվիրակության կազմում հյուրանոցի ծախսը յուրաքանչյուրի համար կազմել է առավելագույնը 666 հազար դրամ, իսկ Արարատ Միրզոյանի հյուրանոցային համարի ծախսը 900 հազարից ավելի է եղել:

Շարունակվում է ակտուալ մնալ կրթության ոլորտում բարեփոխումների հարցը։ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը այլևս անիմաստ է համարում Արայիկ Հարությունյանին դիմելը և, դիմելով Արարատ Միրզոյանին և Նիկոլ Փաշինյանին, հույս է հայտնել, որ վերջիններս կկասեցնեն կրթության ոլորտում նախատեսված նմանօրինակ ռեֆորմները։

 

Հրապարակումը պատրաստվել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ

Latest from historical news am

Go to Top