Ամենասկանդալային քաղաքական գործիչ

Օգոստոսի 17-ին «Բեստ Վեստերն Փլաս Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Մեդիա պաշտպան» նախաձեռնության արդեն ամենամյա դարձած «Մեդիա Վահան» մրցանակաբաշխությունը։ «Մեդիա Վահան 2020» մրցանակաբաշխության ընթացքում ներկայացվելու է 9 անվանակարգ։ Ամփոփելու ենք հայաստանյան մեդիադաշտի մեկ տարին։

Մինչ միջոցառման կայացման օրը, ձեզ կներկայացնենք յուրաքանչյուր անվանակարգում հաղթողի 3 հավակնորդներին։ Եվ այսպես, «Ամենասկանդալային գործիչ» անվանակարգում առաջադրված են՝

Հայկ Սարգսյան

Իմքայլական պատգամավորը հասարակության կողմից բացասաբար է ընկալվում, ինչի հիմք է հանդիսացել պատգամավորի՝ տարբեր պատմությունների մեջ հաճախակի հայտնվելը։

Նարեկ Մալյան

ՎԵՏՕ քաղաքական շարժման ղեկավարի ամեն գրառումը, կազմակերպած ակցիան լայն տարածում են գտնում լրատվականներում և հասարակության շրջանում:

Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ-ական պատգամավորի յուրաքանչյուր հայտարարություն դառնում է սենսացիոն ու քննարկվող նորություն