«Առավոտ» օրաթերթը նշում է 26-ամյակը

«Առավոտ» օրաթերթը նշում է 26-ամյակը: Թերթի տարեդարձի առթիվ շնորհավորում ենք Առավոտի ներկա ու նախկին բոլոր աշխատակիցներին։

Մեր լրատվադաշտում Առավոտն ունի իր կայուն դիրքը, այն գրագետ լրագողներ պատրաստող դպրոց է եղել ու մնում մինչ օրս։ Առավոտի հիմքերն ամուր են, թերթին հաջողվել է ձեռք բերել, թերևս, ամենակարևորը՝ վստահություն։ Այս ամենի մեջ իր մեծ ներդրումն ունի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ևս մեկ անգամ շնորհավորում է սիրված թերթին, մաղթում երկար տարիների աշխատանք, նոր գաղափարներ, նորագույն տեխնոլոգիաների հետ մրցման մեջ անպարագիծ երևակայություն ու հաջողություններ։