«Հայկական ժամանակ»-ի խմբագրականում պիտակավորվել են տարբեր լրատվամիջոցներ

«Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված խմբագրականում պիտակավորվել են տարբեր լրատվամիջոցներ։ Վերջին շրջանում լրատվականների հասցեին չհիմնավորված մեղադրանքներ են հնչում:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը բազմիցս անդրադարձել է նման դեպքերի: Լրատվական դաշտի 90 տոկոսին պատվերով աշխատանք կատարելու մեղադրանքները լուրջ են ու ենթադրում են փաստեր:

Ինչևէ, մի բան է, երբ իշխանություններն են թիրախավորում ԶԼՄ ներկայացուցիչներին, մեկ այլ բան է, երբ սեփական գործընկերների դեմ հոդված են պատրաստում: Սա անարգանք է և լրագրողական գործընկերական էթիկային դեմ է:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում լրագրողական համայնքին միասնական լինել: