«Երկիր Մեդիա»ն տոնում է իր գործունեության 16-ամյակը

«Երկիր Մեդիա» հայկական հեռուստաընկերությունը իր հեռարձակումը սկսել է 2004 թ. մայիսի 28-ին։ 16 տարի առաջ՝ հենց այս խորհրդանշական օրը հեռուստաալիքը դրեց իր գործունեության սկիզբը՝ «Երկիրը երկրի մասին» կարգախոսով:

2010 թ. հունիսի 28-ից արդեն հեռուստաալիքը հասանելի էր ողջ աշխարհում։

Հեռուստաընկերությունը ունի մեծ աշխարհագրություն․ նրա թղթակիցներն աշխարհի տարբեր կետերից՝ ԱՄՆ-ից (Լոս Անջելես, Բոստոն), Վրաստանից, Լիբանանից, Ռուսաստանից, Թուրքիայից, Իրանից, Սիրիայից և Ֆրանսիայից մշտական կապի մեջ են հեռուստադիտողների հետ։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը սիրով շնորհավորում է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության ամբողջ անձնակազմին, ՀԸ նախկին և ներկա աշխատակիցներին և հեռուստադիտողին։ Մեր գործընկերներին մաղթում ենք անխափան եթեր, նորանոր ձեռքբերումներ, ամուր կամք, լրատվական անաչառությունն ամենից վեր դասելու շարունակական մոտեցում։