Ալեն Սիմոնյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Դիտարկվել է 73 հոդված, որոնցից 4-ը եղել է բացասական, 69-ը՝ չեզոք։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել։

Ալեն Սիմոնյանը քննադատության է արժանացել Կաթողիկոս Գարեգին Երկրորդին ուղղված քննադատության համար։ Ֆեյսբուքում տարածվեց Ալեն Սիմոնյանի և Կաթողիկոսի մեկ տարի առաջվա նկարը և քննադատության հիմնական պատճառն այն էր, որ Ալեն Սիմոնյանը մեկ տարում իր դիրքորոշումը կտրուկ փոխել է։

Լրատվականներում նաև հրապարակում է եղել, որ Ալեն Սիմոնյանին ֆեյսբուքում բազմաթիվ ֆեյքեր են սատարում։