Արցախի ընտրատեղամասում լրագրողին հարվածել են

Շուշիի 7/1 ընտրատեղամասում LuysPress.am տեղեկատվական վերլուծական կենտրոնի լրագրողի նկատմամբ որոշ անձանց դրսևորած ակնհայտ ագրեսիվ կեցվածքի, բռնություն կիրառելու, լրագրողին հարվածելու և նրա աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Ոստիկանությանը հետևողական լինել և պատժել մեղավորներին՝ օրենքի համաձայն։ Անթույլատրելի է լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելուն, ինչպես նաև նրա խոսքի ազատությունը սահմանափակելուն ուղղված յուրաքանչյուր գործողություն։