Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մոնիթորինգի մարտի 28-ի արդյունքները

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 28-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը:

Պարետատունը հերքել է operativ.am-ի այն լուրը, որ Հայաստանում կորոնավիրոսից մահացել է երեք մարդ՝ նշելով, որ այն հիմնված է բացառապես ենթադրությունների վրա, և տեղեկատվությունը մինչ հրպարակվելը չի ճշտվել Պարետատան կամ Առողջապահության նախարարության հետ։

Ըստ մամուլի հրապարակման` քիչ առաջ Armdaily.am կայքում հրապարակվել էր տեղեկատվություն Հրազդանում արձանագրված կորոնավիրուսի դեպքի մասին։ Ոստիկանությունից կապ են հաստատել խմբագրության հետ և հայտնել, որ դա արտակարգ դրության ռեժիմի խախտում է։ Խմբագրությանը պահանջ է ներկայացվել նյութը հեռացնելու, որը և կատարվել է։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 28-ին առանձնացրել է նաև ԶԼՄ-ներում հայտնված կորոնավիրուսի մասին հոդվածները: Օրվա մշտադիտարկման արդյունքում առանձնացված հոդվածները ստուգվել են և հեռացված հրապարակումներ չեն նկատվել, բացի վերը նշված դեպքից։