Պարետատան լրատվական հարթակը միասնական չի աշխատել

ՀԿՏԿ ՊՈԱԿ ղեկավար Հովհաննես Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ լրագրողների համար տնից դուրս գալիս ձևաթուղթ լրացնելը պարտադիր չէ, եթե բեյջն իրենց մոտ է։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն արձանագրում է, որ պարետատան լրատվական հարթակը միասնական այդպես էլ չաշխատեց, և քաղաքացիներն ու լրագրողները պետք է գուշակեն, թե որ տեղեկատվությունը որտեղից պետք է ստանան։ Հովհաննես Մովսիսյանը միջամտել է մի աշխատանքի, որը փաստացի իր գործառույթների մեջ չի մտնում և փորձել է կատարել պարետատան աշխատանքը։