Հանրային հեռուստաընկերությունը մարտի 2֊ին հանրաքվեի քարոզարշավին տրամադրել է 8 րոպե 30 վայրկյան

Մարտի 2-ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 8 րոպե 30 վայրկյան, որից 3 րոպե 15 վայրկյան հատկացվել է «ՈՉ»֊ի քարոզչական կողմին, 2 րոպե` «ԱՅՈ»-ի կողմնակիցներին, 3 րոպե 15 վայրկյան` չեզոք դիտարկումների։ Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները`յուրաքանչյուրը մինչև 1 րոպե։

Հանրային Հեռուստաընկերության լուրերի թողարկման ժամանակ հրապարակվել է իրավապաշտպան, «ՈՉ» քարոզչական կողմի համակարգող Ռուբեն Մելիքյանի կոչը (2 րոպե 15 վայրկյան): Նա, անդրադառնալով լուրին, թե «ՈՉ» քարոզչական կողմը գումար է բաժանում, կոչ է արել իրավապահներին բացահայտել այն մարդկանց, որոնք «ՈՉ»֊ի անունից գումար են բաժանել կամ գործ հարուցել սուտ մատնության, զրպարտության հոդվածով։

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նարեկ Զեյնալյանն էլ իր խոսքում նշել է (1 րոպե), որ հանրաքվեի քարոզարշավի բնականոն ընթացքը կախված է կորոնավիրուսի շուրջ իրավիճակից: Առաջիկա շաբաթվա ընթացքում, եթե իրավիճակը ստաբիլ լինի, քարոզարշավը կընթանա բնականոն հունով։