Արայիկ Հարությունյանի մասին դիտարկվել են ավելի շատ բացասական հոդվածներ

2020թ-ի փետրվարի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 276 հոդված, որոնցից 63-ը եղել է բացասական, 21-ը՝ դրական, 192-ը՝ չեզոք։

ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի մասին մշտադիտարկվող ժամանակահատվածում դիտարկվել են ավելի շատ բացասական հոդվածներ։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ՇՊՀ ռեկտորի Ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանին, գրել է, որ Սերոբյանի դատական գործը միտումնավոր ձգձգվում է։ Նա նաև հավելել է, որ Սերոբյանը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հովանավորյալն է և հենց նրա շնորհիվ է Արայիկ Հարությունյանը ՇՊՀ ռեկտորի ժ/պ նշանակել Սերոբյանին։

Հրապարակումների համաձայն, ՀՅԴ ՀԵՄ անդամ Քրիստինե Վարդանյանը գիրք նվիրելու օրը նախարար Արայիկ Հարությունյանին է նվիրել Նիկոլ Աղբալյանի «Մտածումներ դաշնակցության մասին» և Կարինե Հակոբյանի «Ազգային պետությունը» գրքերը։

Գիրք նվիրելու պահին փոքրիկ երկխոսություն է եղել, որի ընթացքում Արայիկ Հարությունյանը, դիմելով երիտասարդ դաշնակցականին, ասել է, որ վերջինս գոնե դպրոցում կամ ԲՈւՀ֊ում պետք է էթիկայի կանոնները սովորեր և բանավիճելիս չասեր, որ դիմացինը սխալ է։ Քրիստինեն, անդրադառնալով այս դեպքին, ասել է. «Նախարարի մոտ տպավորություն է, որ իր դեմ բողոքող բոլոր ՀՀ քաղաքացիները խնդիրներ ունեն դաստիարակության հետ։ Չգիտենք, որտեղից է այդ տպավորությունը, ամեն դեպքում, մեր ակցիաներից որևէ դեպք հնարավոր չէ վկայակոչել, որ որևէ էթիկայի կանոն խախտվել է»։

Կրթության մասին օրենքում փոփոխություններին կողմ է քվեարկել 113 պատգամավոր, մինչդեռ Արայիկ Հարությունյանը կոչ էր արդել դեմ քվեարկել, բայց ոչ ոք ուշադրություն չէր դարձրել այդ կոչին: