Երկու կողմն էլ խախտեց մասնագիտական էթիկան

Ազատություն TV-ի փետրվարի 9-ի կիրակնօրյա թողարկմանը Հրայր Թամրազյանի հյուրը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն էր։ Հարցազրույցը տևեց մեկ ժամից ավելի։ ՍԴ դատավորի մտքերը հակասում էին իր նախկինում արված շատ հայտարարություններին, սակայն այս մասին Հրայր Թամրազյանը որևէ դիտարկում չարեց։ Օրինակ, Վահե Գրիգորյանը ընտրվելիս Աժ ամբիոնից հայտարարել էր, որ Սահմանադրական դատարան է գնում ՍԴ նախագահի լիազորություններով: Դատավորի այս աղմկահարույց հայատարարությունը բուռն քննարկումների առիթ էր դարձել։ Գլխավոր հարցերից մեկին, թե․ «Ինչպե՞ս է ստացվում, որ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը Հրայր Թովմասյանի պաշտոնավարմանը զուգահեռ ստանձնում է նախագահի լիազորություններն ու պարտականությունները» որևէ մեկը չկարողացավ պատասխանել։ Այս մասին Հրայր Թամրազյանը չխոսեց, անգամ Գրիգորյանի այն մտքից հետո, որ բավարարված է իր ունեցած տիտղոսով․ «Ես լինելու եմ այն դատավորը, որ ցանկացած մեկի մտքով, որ անցավ ինքն իրեն ղեկավար կարգել դատական իշխանության ճյուղերում, հաստատ հանգիստ կյանք չի ունենալու»։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում Հրայր Թամրազյանի ակնհայտ վերաբերմունքը իշխանության համակրանքը վայելող հյուրերի հանդեպ։ Լրագրողը սահմանափակված է վերաբերմունք արտահայտել, այնպես, ինչպես ՍԴ դատավորը սահմանապակված է քաղաքական հայտարություններ անել։ Սակայն, այս հարցազրույցում երկու կողմն էլ խախտեց մասնագիտական էթիկան։