Ընդհարում՝ Անդրանիկ Քոչարյանի և «5-րդ ալիքի» լրագրողի միջև

«Մեդիա Պաշտպանը» մշտադիտարկման արդյունքում նկատեց, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի և «5-րդ ալիքի» լրագրողի միջև ընդհարում է տեղի ունեցել։ Անդրանիկ Քոչարյանը վրդովվել է լրագրողի հարցից, որը վերաբերում էր մահացած զինծառայողի հարազատների հետ հանդիպմանը։ Հարցին ի պատասխան, Քոչարյանն ասել է․ «Ես կզարմանայի, որ ձեր հեռուստաընկերությունը այլ հարց տար»։ Լրագրողի մեկնաբանությանը, թե նրան հետաքրքիր էին հանդիպման արդյունքները, Անդրանիկ Քոչարյանը քննադատաբար է մոտեցել՝ մեղադրելով լրագրողին իրավիճակը գրգռելու մեջ։ Հորդորում ենք Անդրանիկ Քոչարյանին ավելի զուսպ լինել, գնահատականներ չտալ լրագրողների աշխատանքին։ Հիշեցնում ենք, որ Անդրանիկ Քոչարյանը կարող էր բարեկրթորեն հրաժարվել հարցին պատասխանելուց, բայց ԱԺ պատգամավորն ընտրել էր պիտակավորելու և մեղադրելու գործելաոճը։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հիշեցնում է, որ նմանատիպ գործելաոճն անընդունելի է, իսկ բարեկիրթ վերաբերմունքն ու դիմացինի մասնագիտական աշխատանքը հարգելը՝ պարտադիր։ Հույս ենք հայտնում, որ ԱԺ պատգամավորը հետայսու հետևողական կլինի իր խոսքին և կտիրապետի իր էմոցիաները։