Նաիրա Զոհրաբյանը կրկին դրական է գնահատվել

2019 թ-ի նոյեմբերի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 183 հոդված, որոնցից 2-ը եղել է բացասական, 7-ը՝ դրական, 174-ը՝ չեզոք։

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կրկին դրական է գնահատվել լրատվականների կողմից։

Ըստ մամուլի հրապարակումերի, Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն օրինագիծ է ներկայացրել, որը պետք է նպաստի բանակում ինքնասպանությունների թվի նվազեցմանը։ Նաիրա Զոհրաբյանը նիստի ժամանակ ընթերցել է նաև ՄԻՊ-ի զեկույցներում տեղ գտած մի նամակ, որը ինքնասպանություն գործած զինվորը գրել էր ծնողներին։

Լրագրող Անի Քոչարը ներկա է գտնվել Նաիրա Զոհրաբյանի «Թարգմանչի կինը» գրքի շնորհանդեսին և նշել է, որ Նաիրա Զոհրաբյանին այդքան անմիջական, անկեղծ և սիրառատ երբևէ չէր տեսել։ Ըստ նրա, թեկուզ վիրտուալ՝ տիկին Զոհրաբյանն իր կողքին է եղել դժվարությունների պահին։

Համաձայն մամուլի հրապարակումների, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանի թերեւս ամենապարապ ու ոչինչ չանող հանձնաժողովն է։ Ըստ մամուլի, ոչինչ չի փոխվել, այս հանձնաժողովը նախկինում էլ էր պարապության մատնված եղել, երբ նախագահը ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն էր, հիմա էլ, երբ նախագահն իմքայլական Արման Եղոյանն է՝ վարչապետի մամուլի նախկին խոսնակը։