Հարձակում է տեղի ունեցել «Խեղափոխություն Արցախ» նախաձեռնության ղեկավար Տաթև Վիրաբյանի վրա

Օրերս հարձակում է տեղի ունեցել «Խեղափոխություն Արցախ» նախաձեռնության ղեկավար Տաթև Վիրաբյանի վրա։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կապ հաստատեց Տաթև Վիրաբյանի հետ։ Ըստ նրա, «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառման ներքո մեկնաբանություններում վիրավորանք էր հնչել Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի դեմ, որից հետո «Խեղափոխություն Արցախ» նախաձեռնության ղեկավար Տաթև Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում քննադատել էր Արցախի հերոսի նկատմամբ վիրավորանքները։ Ըստ Տաթևի, Արցախի հերոսներին չի կարելի վիրավորել։
Գրառումից հետո Վիտալի Բալասանյանին վիրավորած և Վիրաբյանի կողմից քննդատության ենթարկված Դավիթ Սիմոնյանը և իր եղբայրը Տաթև Վիրաբյանին են այցելել «Հանուն Արցախի շարժում» կուսակցության գրասենյակում և քաշքշել են։ Ըստ Տաթևի, նրանք սպառնալիքներ են հնչեցրել ու փորձել են առևանգել իրեն։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն իր մտահոգությունն է հայտնում խոսքի ազատության ոտնձգության դեպքի առթիվ։ Հորդորում ենք զերծ մնալ երկուստեք վիրավորանքներից։ Արցախում սպասվող 2020 թվականի ընտրությունների նախաշեմին նման դեպքերը կարող են ավելանալ։ Կոչ ենք անում Արցախի իրավապահ մարմիններին ավելի ուշադիր լինել և նմանատիպ դեպքերի արագ արձագանքել՝ պահպանելով օրենքով սահմանված բոլոր սկզբունքները։