Ազատությունը դարձյալ միակողմանի է ներկայացրել Վազգեն Մանուկյանի հրաժարականի լուրը

«Ազատություն» TV-ի նոյեմբերի 14-ի թողարկմանը դարձյալ անդրադարձ կար Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հրաժարականին։ Ռեպորտաժը գրեթե ամբողջությամբ կառուցված էր ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի խոսքի վրա, որը քննադատական էր։ Ներկայացվում էր նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարծիքը։ Միրզոյանը Մանուկյանին մեղադրում էր քաղաքական հայտարարություններ անելու մեջ։

«Մեդիա պաշտպանը» նկատում է, որ արդեն երկու օր անընդմեջ Վազգեն Մանուկյանի հրաժարականին առնչվող ռեպորտաժները Ազատությունը միակողմանի է ներկայացում։ Չկա հակակշռող տեսակետ։ Կոչ ենք անում Ազատությանը դադարեցնել նման գործելաոճն ու պահպանել լրագրողական էթիկայի նորմերը։