Նաիրա Զոհրաբյանը վերականգնել է իր դրական վարկանիշը

2019 թ․ սեպտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 118 հոդված, որոնցից 9-ը եղել է դրական, 4-ը՝ բացասական, 105-ը՝ չեզոք։

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի մասին նախորդ տասնօրյակներում բացասական հոդվածները գերազանցում էին դրականներին։ Այս տասնօրյակում պատկերը փոխվել է։ Տիկին Զոհրաբյանի մասին որպես դրական հոդված դիտարկվել է կենդանիների պաշտպանությանն ուղղված օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունումը։  Բացի այդ, տիկին Զոհրաբյանը շարունակում է իր հասարաքաղաքական ակտիվությունը։

Բացասական հոդվածները կապված են նույն օրենքի հետ։ Հարցադրումներ են հնչել վանդակներում պահվող կենդանիների մասին։ Մասնավորապես, արդյոք օրենքը վերաբերվելու է նաև զվարճանքի վայրերում կենդանիների վանդակներում լինելուն։ Զոհրաբյանը պարզաբանել է, եթե դաժան վերաբերմունք չլինի, ապա միայն պահելը խնդիր չէ։ Իմ քայլից Քրիստինե Պողոսյանը հույս է հայտնել, որ տիկին Զոհրաբյանը հետամուտ կլինի, որ օրենքում լրացումներ լինեն, որպեսզի սեփական, անձնական տարածքներում վանդակների մեջ առյուծներ և արջեր չպահվեն։