Նաիրա Զոհրաբյանի վերաբերյալ չեզոք հոդվածները 98 տոկոս են կազմում           

2019 թ․ օգոստոսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 109 հոդված, որոնցից 1-ը եղել է դրական, 1-ը՝ բացասական, 107-ը՝ չեզոք։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնության վերջերս կազմակերպած մրցանակաբաշխության ժամանակ, հիշեցնենք, որ մշտադիտարկման արդյունքներով «Ամենադրական քաղաքական գործիչ» ճանաչվեց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Այս տասնօրյակում Նաիրա Զոհրաբյանի վերաբերյալ բացասական և դրական հոդվածներ գրեթե չկան։ Քաղաքական դաշտը հանգստի մեջ է։ Չեզոք հոդվածները 98 տոկոս են կազմում, իսկ դա վկայում է այն մասին, որ պատգամավորն աշխատում է։ Արձագանքներ չկան հանգստի մեջ գտնվող քաղաքական դաշտի կողմից։

Տիկին Զոհրաբյանն այցելել է հոսպիտալներ, շարունակում է զբաղվել առողջական խնդիրներ ունեցող զինվորականների հարցերով և պարբերաբար բարձրաձայնում է այդ ոլորտում առկա խնդիրների մասին։ Նաիրա Զոհրաբյանը նաև ակտիվ է Ամուլսարի հարցով։ Նա պարբերաբար այցելում է այն վայրեր, որտեղ հավաքվում են Ամուլսարի դեմ պայքարող մարդիկ և իր աջակցությունն է հայտնում պայքարողներին։ Ն․Զոհրաբյանը նշել է, որ կողմ չէ Ամուլսարի շահագործմանը։

Տիկին Զոհրաբյանը նաև քննադատել է ԱԺ այգու մուտքի փակումը։ Ըստ նրա արձանագրման՝ դա նախկինում ժողովրդի՞նն էր, իսկ հիմա ո՞չ։ Մամուլում նշվում է, որ տիկին Զոհրաբյանն անընդհատական լինում և զբաղվում է նաև ՔԿՀ-ներում տիրող իրավիճակներով։

Տիկին Զոհրաբյանը, ըստ մամուլի հրապարակումների՝ նաև զբաղվել է Երևանի աղբահանության խնդրով և տարբեր հանդիպումներ է ունեցել։