Ալեն Սիմոնյանի գործողությունները բացասական են գնահատվել

2019 թ-ի հունիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 231 հոդված, որոնցից 55-ը եղել է բացասական, 176-ը՝ չեզոք

Ալեն Սիմոնյանի գործողությունները բացասական են գնահատվել։ Դանիել Իոանիսյանը գրել է, որ Ալեն Սիմոնյանն արդեն 5 անհեթեթ վարկած է ասել, թե ինչու Դանիելը իրեն չի սիրում: Իրավապաշտպանը գրառման մեջ հարց է ուղղել. «Ալեն Սիմոնյանի մտքով չի՞ անցնում, որ մեր Փաստերի ստուգման հարթակը (FIP.am) իր մասին հետաքննություն է արել այն պատճառով, քանի որ ինքը ԽԱԽՏԵԼ Է ՕՐԵՆՔԸ»:  Ստացվում է, որ իշխանափոխության կողմնակից Իոաննիսյանը մեղադրում է իշխանափոխության հայտնի դեմքերից՝ Ալեն Սիմոնյանին, ապօրինի գործունեություն ծավալելու մեջ։  Դանիել Իոաննիսյանի հրապարակումը քննության հիմք է հանդիսացել և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը նախազգուշացում է տվել Ալեն Սիմոնյանին։ Խախտումը, ըստ ԲՊԱԷՀ-ի հայտարարագրի, լրացման հետ է կապված, որտեղ Ալեն Սիմոնյանը անճշտություններ է թույլ տվել։

Ըստ մամուլի, Ալեն Սիմոնյանի դիրքերն այդքան էլ ամուր չեն անգամ ՔՊ-ում, և նոր ՔՊ-ականները պայքար են սկսել հնաբնակ ՔՊ-ականների դեմ ու վերջին ՔՊ համագումարն ու վարչության ընտրությունները դրա վառ ապացույցն էին։

Հաշվի առնելով մամուլի հրապարակումները և Ալեն Սիմոնյանի պատասխանները, կարելի է եզրակացնել, որ ՔՊ թիմի ներսում խնդիրներ կան և  այնտեղ տարբեր ուժեր են հավաքված։ Դրա ապացույցը  մերձիշխանական լրատվականներում բացասական հոդվածներն են։