«Մեդիա Պաշտպան»-ը հետևելու է լրագրողների իրավունքների խախտման դեպքերին

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների,  Հանրային Հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայությունում լրջագույն փոփոխություններ են սպասվում: Գրում են, որ  Պետրոս Ղազարյանը կլքի  զբաղեցրած պաշտոնը և  աշխատանքից կազատվեն ներկա աշխատակիցներից շատերը։

Ըստ մամուլի հրապարակումների, Պետրոս Ղազարյանի աշխատանքից դժգոհ են իշխանության ամենաբարձր օղակներում։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում իշխանություններին, որպեսզի լրատվական-վերլուծական ծառայության աշխատակիցներին ընտրեն ոչ թե անձնական նախապատվություններով,  այլ հաշվի առնեն մասնագիտական որակները։

Հիշեցնենք՝ Հանրային Հեռուստաընկերությունը մասնավոր սեփականություն չէ և գործում է հանրային միջոցների հաշվին։

«Մեդիա Պաշտպան»  նախաձեռնությունը հետևելու է այս գործընթացին և հանրությանը տեղեկացնելու է, եթե խախտվեն լրագրողների իրավունքները։