Բուռն տասնօրյակ՝ Գագիկ Ծառուկյանի համար

2019 թ-ի մայիսլի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 34 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարգրել է 133 հոդված, որոնցից 19-ը եղել է բացասական, 37-ը՝ դրական, 77-ը՝ չեզոք
Այս տասնօրյակում Գագիկ Ծառուկյանին վերաբերվող դրական հոդվածները գերազանցում են բացասական հոդվածներին։ Նախ՝ տեղեկություն հրապարակվեց այն մասին, թե Սիլվիո Բերլուսկոնին նվերներ է ուղարկել Ծառուկյանին, այնուհետև նշվեց, որ ԱԺ պատգամավորը շարունակում է աջակցություն ցուցաբերել խաղողագործներին։
Բացասական հոդվածները հիմնականում կապված են ՔՈ կուսակցության և Գագիկ Ծառուկյան հակամարտության հետ, որում ՔՈ-ն շարունակում է պնդել, որ Գագիկ Ծառուկյանը պետք է վայր դնի պատգամավորական մանդատը։ Այս գործընթացին աջակցում են մերձիշխանական և «Լուսավոր Հայաստանին» մոտ կանգնած լրատվականները։
Ստացվում է, որ Գագիկ Ծառուկյանը շարունակում է դիտարկվել որպես գործարար և, նրա շուրջ ձևավորվող քաղաքական ինտրիգները ևս կապված են նրա ձեռնարկատիրական աշխատանքների հետ։ Սակայն հետաքրքրական է, որ ՀՔԾ-ն մերժեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ գործ հարուցելու դիմումը։ Պետք է նաև հավելել, որ դրական հոդվածների շարքում հետաքրքրական մի փաստ կա․ լրատվականները պնդում են, որ «Իմ քայլը» հիմնադրամը զինհաշմանդամին օգնելու փոխարեն հորդորել է դիմել Գագիկ Ծառուկյանին։