«Մեդիա Պաշտպան»-ը հորդորում է լրատվամիջոցներին և լրագրողներին քաղաքական և իրավական գնահատականներ չհնչեցնել

Մայիսի 21-ին Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Պետրոս Ղազարյանը հյուրընկալել էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանին։ (https://www.youtube.com/watch?time_continue=33&v=adGkTfILgjc)

Հաղորդման ընթացքում  Պետրոս Ղազարյանը պնդում է․ «Վերջին 10 տարում ընդդիմությունը միշտ դատվում էր, իշխանությունը երբեք չէր դատվում, կարելի էր մարդ սպանել, բայց պայմանականով դուրս գալ, կարելի էր եղևնի շարժել մի 3-4 տարի նստել»։  Սա իրավական գնահատական է, մինչդեռ լրագրողին չի խրախուսվում նման գնահատականներ տալ։

«Մեդիա Պաշտպան»-ը հորդորում է լրատվամիջոցներին և լրագրողներին քաղաքական և իրավական գնահատականներ չհնչեցնել, խուսափել սեփական տեսակետը բարձրաձայնելուց և հիշել, որ անձնական համոզմունքը կարող է ընկալվել իբրև հեռուստաընկերության դիրքորոշում, ինչը թույլատրելի չէ՝ հատկապես Հանրային հեռուստաընկերության պարագայում, որը ֆինանսավորվում է հանրային միջոցներից։