Ո՞վ է բացասական հոդվածների հիմնական գեներացնողը

2019 թ-ի մայիսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 34 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարգրել է 182 հոդված, որոնցից 7-ը եղել է բացասական, 13ը՝ դրական, 162-ը՝ չեզոք։

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի մասին այս անգամ ևս գերակշռում են դրական հոդվածները։ Բացասական հոդվածների հիմնական գեներացնողը տիկին Զոհրաբյանի գործընկեր Հրաչյա Հակոբյանն է, որի խոսքը տարածվել է լրատվականներում։ Հրաչյա Հակոբյանը քննադատել էր ԲՀԿ խմբակցության ներկայացուցչին. «Դուք ավելի կարևորում եք Քաղաքացո՞ւ, թե՞ Կինոյի օր ունենալը»,- հարցր էր ուղղել Հրաչյա Հակոբյանը։ Տիկին Զոհրաբյանին քննադատել են նաև Հայկ Մարությանի գործունեությունը քննադատելու համար։