Աննա Հակոբյանին չեզոք են վերաբերվում

2019 թ-ի ապրիլի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 34 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 148 հոդված, որոնցից 10-ը եղել է բացասական, 6-ը՝ դրական, 132-ը՝ չեզոք։

Մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ Աննա Հակոբյանին հիմնականում չեզոք են վերաբերվում, իսկ բացասական հոդվածներն առնչվում են  Աննա Հակոբյանի հիմնադրամին կամ կապվում  Նիկոլ Փաշինյանի հետ։