Նիկոլ Փաշինյանի  թիմը դադարել է իրավիճակին տիրապետել

2019 թ-ի ապրիլի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 34 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարգրել է 3001 հոդված, որոնցից 716-ը եղել է բացասական, 158-ը՝ դրական, 2127-ը՝ չեզոք։

Վարչապետ Փաշինյանի մասին այս տասնօրյակում բացասական հոդվածներն ավելացել են։ Հասարակությունը և մամուլը դժգոհ են Նիկոլ Փաշինյանի թիմից։ Քննադատության արժանացավ նաև այն հանգամանքը, երբ վարչապետը նշեց 50.000 աշխատատեղի մասին։  Մամուլը մեղադրեց վարչապետին մանիպուլյատիվ թվեր ներկայացնելու մեջ։ Այնուհետև անդրադարձ եղավ, որ Փաշինյանի թիմն է ոչ պրոֆեսիոնալ  և վարչապետին սխալ տվայլներ են ներկայացվում։ Բավականին թեժ քննարկվեց նաև Մեդվեդև-Փաշինյան միջադեպը, որից հետո Փաշինյանը ֆեյսբուքյան լայվով բացատրությամբ հանդես եկավ։

Մշտադիտարկումից կարելի է եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանի  թիմը դադարել է իրավիճակին տիրապետել, ինչը բացասական ազդեցություն է ունենում վարչապետի վարկանիշի վրա։